«Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով
28
ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Պատերազմ Արցախում
Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

ԱԻՆ-ին գումար հատկացվեց՝ ռեմոնտի և ավտոպարկի թարմացման համար

Կառավարություննայսօրվա՝ հուլիսի 14-ի նիստում որոշեց գումար հատկացնել ԱԻՆ-ին՝ փրկարար ծառայության շենքային ապահովվածության և պայմանների բարելավման, ինչպես նաև ավտոմեքենաներ գնելու համար։ 

Որոշումը հիմնավորվում է նրանով, որ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հաշվեկշռում առկա է 127 ԶԻԼ մակնիշի ավտոմեքենաներ, որոնք հիմնականում 1970-1980-ական թվականների արտադրության են և դրանցից մոտ 50-ը վերանորոգելու ու մարտական հաշվարկի դնելու համար յուրաքանչյուրին անհրաժեշտ է առնվազն 1,5-2 մլն դրամ, իսկ մարտական հաշվարկում գտնվող ԶԻԼ մակնիշի հրշեջ ավտոբաքերը բարոյապես և ֆիզիկապես մաշված են: Առկա ԶԻԼ մակնիշի հրշեջ ավտոբաքերի շահագործումը և պահպանումը պահանջում է լրացուցիչ ֆինանսական ծախսեր, դրանք հաճախակի խափանվում են, չունեն բարձր անցանելիություն և ուշ են հասնում դեպքի վայր, ինչի հետևանքով բարդանում են հրդեհների մարման աշխատանքները:

Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ կազմում գործում են թվով 58 հրշեջ-փրկարարական ջոկատներ, որոնցից միայն 14-ն ունեն անհրաժեշտ փրկարարական գույքով համալրված արագ արձագանքման ավտոմեքենաներ՝ կենցաղային կանչերի, ճանապարհատրանսպորտային պատահարների և այլ փրկարարական կանչերին արձագանքելու համար: Մյուս 44 հրշեջ-փրկարարական ջոկատները փրկարարական կանչերին արձագանքում են հրշեջ ավտոմեքենաներով, ինչի հետևանքով փրկարարական կանչերի արձագանքումը իրականացվում է ոչ արդյունավետ: Սույն նախագծով աջաջարկվող ԱԻՆ ՓԾ ենթակա ստորաբաժանումների տրանսպորտային միջոցների թարմացման միջոցով լուծվում է արտակարգ իրավիճակների դեպքում օպերատիվ և արդյունավետ արձագանքման, բնակչության օգնության ցուցաբերման մակարդակի բարձրացման խնդիրները:

ԱԻՆ ՓԾ ստորաբանումների գերակշռող մասը կառուցվել է նախորդ դարի 50-60-ական թվականներին և առ այսօր կապիտալ նորոգումների գրեթե չի ենթարկվել: Ներկայումս այդ շենքերը գտնվում են ֆիզիկապես և բարոյապես մաշված, մասամբ վթարային վիճակում: Առկա շենքային պայմանները հնարավորություն չեն ընձեռնում անհրաժեշտ մակարդակով ապահովել անձնակազմի ուսուցման պրոցեսը, ապահովել նվազագույն կոմունալ-կենցաղային պայմաններ, ստորաբաժանումներին ամրացված հրշեջ-փրկարական տեխնիկան պահպանվում է բացօթյա` փակ ավտոկայանատեղերի անբավարարության պատճառով:  Շենքային պայմանների առկա վիճակը լուրջ խոչընդոտներ է ստեղծում ՓԾ առջև դրված խնդիրների իրականացման գործում: Դրված նպատակին հասնելու համար պարտադիր պայման է հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմի շուրջօրյա բնականոն ծառայության անցկացումն ապահովող կոմունալ-կենցաղային և շենքային պայմաններով ապահովումը, և հրշեջ-փրկարարական տեխնիկայի պահպանման և շահագործման համար պահանջվող նորմերին համապատասխան պայմանների ապահովումը:

ԱԻՆ վարչական համալիրի երկրորդ մասնաշենքը կառուցվել է նախորդ դարի 80-ական թվականներին: 40 տարի շահագործման ընթացքում կապիտալ չի վերանորոգվել, որի հետևանքով շենքի տանիքի իզոգամային շերտը ամբողջովին քայքայվել է: Շենքի վերանորոգված աշխատասենյակները անձրևաջրերի հետևանքով վնասվել են և նոր վերանորոգման համար լրացուցիչ ծախսեր են պահանջվում: Ուստի անհրաժեշտություն է առաջացել ամբողջովին կապիտալ վերանորոգել տանիքը,  մասնակի վերանորոգումը սպասված արդյունքը չի տալիս: Մյուս կողմից, ԱԻՆ վարչական համալիրի երկրորդ մասնաշենքում են գտնվում կապի շատ հանգույցներ, որոնք տանիքից հոսող ջրի հետևանքով խոնավանում են և առաջացնում են աշխատանքային բարդություններ: Նկատի ունենալով, որ երկրորդ մասնաշենքում են տեղակայված ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը, ինչպես նաև նախարարության մի շարք կառուցվածքային ստորաբաժանումներ, պարզ է դառնում, որ առաջնային խնդիր է մասնաշենքի տանիքի կապիտալ վերանորոգումը:

Առաջարկվում է՝ թարմացնել Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոպարկը՝ ձեռք բերելով  6 տոննա ջրի տարողությամբ ավտոբաքեր, ինչպես նաև փրկարարական գույքով համալրված արագ արձագանքման ավտոմեքենաներ:

Սույն նախագծով առաջարկվում է վերանորոգել ԱԻՆ վարչական շենքի 2-րդ մասնաշենքը, ինչպես նաև բարելավել Երևանի թիվ 2, թիվ 7, թիվ 9, թիվ 11 ՀՓՋ-ների, Սևանի, Ամասիայի, Մարտունու, Վանաձորի, Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատների  շենքային պայմանները (ներքին հարդարման աշխատանքներ, դուռ-լուսամուտների փոխարինում, ջեռուցման համակարգի իրականացում, տանիքի նորոգում), Եղվարդի ՀՓՋ-ի ավտոկայանատեղի կապիտալ նորոգում:

Թվով 7 հրշեջ ավտոբաքերի համալրումով կարդիականացվի և կթարմացվի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ ավտոպարկի 12,1%-ը, իսկ թվով 12 արագ արձագանքման ավտոմեքենաների համալրումով՝ հրշեջ-փրկարարական ջոկատների արագ արձագանքման ավտոմեքենաների ավտոպարկի 20,7%-ը:

Ավտոպարկի արդիականացման և թարմացման արդյունքում կկրճատվի հրդեհների և արտակարգ դեպքերի արձագանքման ժամանակահատվածը, հրդեհի վայր կհասցվի զգալի քանակի հրդեհաշիջող նյութ (ԶԻԼ-130 մակնիշի ավտոբաքի տարողությունը՝ 2,35 տոննա ջուր), կնվազի վառելիքաքսուքային նյութերի ծախսը, կնվազի արտակարգ իրավիճակներից և հրդեհներից մարդկային զոհերի քանակը, նյութական և մշակույթային արժեքների կորուստները (բնակչությանն ու պետությանը պատճառված վնասի չափերը):

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>