Խաչքարերի փոխարեն դեպի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհին կառուցել աստիճաններ. Գուգարաց թեմ
Դիտել նաև
Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում
Ինչո՞ւ հետաձգվեց Եպիսկոպոսաց ժողովը
Միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են»
Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել
Սա եկեղեցին թուլացնելու և ներսից պառակտելու փորձ է. Տեր Մաղաքիա
Գուգարաց թեմը հանդես է եկել հայտարարությամբ․
«Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, Ինչպես գիտենք, Հարթագյուղի Ս. Հովհաննես մատուռում, ավանդույթի համաձայն, մշտապես կանգնեցվում են խաչքարեր՝ ի նշան ուխտավորների երախտագիտության: Սրբավայրը և ամբողջ տարածքը շրջափակված են բազմաթիվ խաչքարերով: Առաջարկում ենք, ի բարօրություն Սուրբ Հովհաննես մատուռի և ուխտավորների, խաչքարերի փոխարեն դեպի մատուռ տանող ճանապարհին կառուցել աստիճաններ: Մինչև տարեվերջ Ձեր սրտաբուխ ներդրումով, որպես երախտագիտություն, խաչքարերի փոխարեն կարող ենք կառուցել աստիճաններ՝ բարեկարգելով դեպի մատուռ տանող ճանապարհը: Այդ կերպ և՛ կապահովվի ուխտավորների անվտանգ տեղաշարժը դեպի Սուրբ Հովհաննես մատուռ, և՛ կբարեկարգվի մեր ժողովրդի կողմից անչափ սիրված սրբատեղի տանող ճանապարհը»:

