Թուրքիայի համար բանակցությունները Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու գործիք են․ Ռուբեն Սաֆրաստյան. Տեսանյութ
Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասում է, որ հայ-թուրքական բանակցային գործընթացում Թուրքիայի նպատակն ամենևին էլ Հայաստանի հետ հարաբերությունների կարագավորումն ու սահմանների բացումը չէ: Թուրքիան նպատակ ունի այս գործընթացով ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա ու ճանաչել տա Արցախը Ադրբեջանի կազմում:

