Արգիշտի Գեւորգյանը վերցնում է պատգամավորական մանդատը
NEWS.am-ը գրում է․ «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ անդամ Արգիշտի Գեւորգյանը վերցնում է պատգամավորական մանդատը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեւորգյանը։
«Ես նույնպես եռամսյա զորավարժություններին մասնակցելու ծանուցագիր եմ ստացել։ Օգոստոսի 1-ին մեկնում եմ զորավարժության։ Հետագա աշխատանքս կերեւա վերադառնալուց հետ»,- նշեց Գեւորգյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության արդեն նախկին անդամ Արթուր Ղազինյանը վայր է դրել մանդատը։ Պատգամավորը պատճառների մասին չի բարձրաձայնել, սակայն, նշել է, որ դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ: