ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել հայ-թուրքական երկխոսությանը
Հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի մեծացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, որը շահավետ է բոլորի համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» գրավոր հարցմանը:
«ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ կարեւոր երկխոսությանը այնպես, ինչպես հարկ կհամարեն երկու կողմերը»,-նշում է Պետդեպը:

