Շրի Լանկայում ցուցարարները կրկին կառավարական շենք են գրավում. Տեսանյութ
Շրի Լանկայում ցուցարարները կրկին կառավարական շենք են գրավում. այս անգամ վարչապետի գրասենյակը: Իշխանությունները նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառում։
Վառելիքի և էներգետիկ ճգնաժամի պատճառով երկրում մարդիկ արդեն մի քանի ամիս է՝ դուրս են գալիս փողոց: Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին նրանք գրավեցին նախագահական նստավայրը և այրեցին վարչապետինստավայրը:
Պետության ղեկավարը նույն օրը փախել է երկրից։ Այսօր նա պետք է վերադառնա Շրի Լանկա և հայտարարի հրաժարականի մասին:
Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում