Երևանում Սպիտակի երկրաշարժի ուժգնությամբ երկրաշարժի դեպքում կլինի 300 հազար զոհ. Միքայել Մելքումյան. Տեսանյութ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Միքայել Մելքումյանն ասում է, որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, որտեղ ամեն րոպե կարող է գրանցվել ուժգին երկրաշարժ: Հետևաբար այդ երկրաշարժին դիմակայելու համար անհրաժեշտ է բարձրացնել շենքերի սեյսմիկ անվտանգությունը, հատկապես խորհրդային տարիներին կառուցված շենքերի: