Օգոստոսի 1-ից ավտոմեքենաների գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են.
«Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ սույն թվականի օգոստոսի 1-ից ձեր տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնները տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից:
Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև ՕԳՈՍՏՈՍԻ 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։
Երևանում և մարզերում այս պահին գործում է արդեն 16 լիցենզավորված կազմակերպություն»։