Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
24
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Նիկոլն երեկ գնացել էր հետևելու 30 տարի փակ ճանապարհի շինարարության ընթացքին. Գեղամ Մանուկյան

Շաբաթ նիկոլը թիկնազորով ու անվտանգ մարդկանցով իբր շրջայց էր կատարում երկրում։ Մեկ դրվագ շատ հատկանշական է. «Ծանոթացա ՀՀ պետական բյուջեի միջոցներով Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Հիմնանորոգվող ճանապարհահատվածն ընդգրկում է մարզի Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն, Ջրարբի, Ապագա, Լուսագյուղ բնակավայրերը»: Այս գրառումն էր կատարել նա ու տեսանյութ տեղադրել։ Գյուղացիներից մեկն անգամ նրանից շնորհակալություն հայտնեց, որ իբր դժոխքից է ազատել։ Մյուսները միաբերան՝ բոլոր հարցերը լուծված են, խնդիր չունեն։ Միայն մեկը համարձակվեց ասել, թե էլեկտրականության հարց կա, ենթակայաններն են քիչ, ասել է թե՝ պարբերական անջատումներ կան։ Այստեղ նիկոլը խառնվեց, համոզվելով, որ նման խնդիր կա, էլի չքմեղացավ՝ դե բոլոր խնդիրները չեն լուծվի միանգամից։

Բայց, հիմա դժոխքից ազատվելու ու գյուղացիների հրճվանքի մասին։ Նիկոլն ծանոթանում էր, իր խոսքով, «Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին»։ Դեռ գլուխը քարը, որ խառնված հարցնում է, թե որտեղ է Լուսագյուղը, տեղն անգամ չգիտեր։ Մի քանի օր առաջ էլ իր մենախոսություն-ասուլիսում անգամ տեղյակ չէր, որ Արցախում Սուս գյուղ կա Բերձորում, որը պատրաստվում է հանձնել թշնամուն։ Իսկ հիմա տարօինակը. Թուրքիայի սահման-Մարգարա ճանապարհը 30 տարի փակ է եղել, ու մեկ էլ պարզվում է վերանորոգվում է, ու Նիկոլն էլ շտապել է վերանորոգման աշխատանքներին ծանոթանալ։

ԻՆՉՈՒ՞ 1. Նախ տարածաշրջանային կոմունիկացիակների բացման մասին հայտարարարություններում խոսվում էր Կարս-Գյումրի երկաթգծի մասին։ «…ըստ էության, երկաթուղին, որի մասին խոսում ենք, Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի, գիտեք, որ Գյումրիից Կարս երկաթուղի նույնպես գոյություն ունի»: Ակնարկել էր Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում ( https://www.primeminister.am/.../16/Cabinet-meeting-Speech/)
2. Հետո արդեն Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպմանն անակնկալ հայտարարվեց, թե՝ «Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»: (https://www.mfa.am/.../2022/07/01/Armenia_Turkey_4th/11527):

ԱՍԵԼ Է ԹԵ, Հայաստանի եւ Թուրքիայի ՑԱՄԱՔԱՅԻՆ սահմանով՝ Մարգարա-Ալիջան սահմանակետով անցնելու մասին Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջեւ համաձայնություն կայացել է 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում։ 2022 թվականին միայն հայերն ու թուրքերը համաձայնվել են իբր բացել երկու երկրների ցամաքային, տրանսպորտային սահմանը։ Մի քանի օր հետո Նիկոլն արդեն Կառավարության նիստում հանձնարարել է, որ այդ համաձայնության ուղղությամբ աշխատանքներ տանեն։ «Հիմա, շատ կարևոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը: Իմ հանձնարարությունն է, որպեսզի կոորդինացված աշխատենք, որ հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները». Ասել է նա հուլիսի 7-ին կայցած նիստում (https://www.primeminister.am/.../2022/07/07/Cabinet-meeting/)։ Հիմա արդեն, հայ-թուրքական ցամքային սահմանով երթեւեկ կազմակերպելու մասին Ռուբինյանի ու Քըլըչի հանդիպման արդյունք-պայմանավորվածության առիթով 7 օր հետո հանձնարարություն տված Նիկոլը 3 օր անց այցելում է Մարգարա ու հետեւում վաղուց արդեն կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքին։

Լուրը լսելիս հիշեցի, որ մի անգամ հայ-թուրքական սահմանի ու ճանարապհի վերանորգման մասին պաշտոնական հաղորդագրություն տեսել էի ու շատ զարմացել։ Վերհիշեցի։ մինչեւ 44-օրյա պատերազմն էր, 2020 թվականի հունիսի 26-ը։ Կառավարության նիստ։ Այդ օրերին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքային դիմակը դեմքին նախարար Սուրեն Պապիկյանը առաջարկեց 2020 թվականի պետբյուջեում կատարել փոփոխություն ու հատկացնել «Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ 45+300 -կմ 53+000 հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառությունների համար 1,732,805.2 հազար ՀՀ դրամ» (ՀՀ կառավարության նիստ, կետ 39 Կառավարության նիստի օրակարգ. e-gov.am)։ Նախագիծը գրեթե դատարկ էր, միայն գումար։ Արձանագրված էր՝ «Նախագիծը չի նախատեսում տվյալ բնագավառում իրականացվող գործող քաղաքականության փոփոխություն...Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: Հասարակությունը սույն որոշման նախագծմանը չի մասնակցել... »։

Նիկոլն երեկ գնացել էր հետեւելու Թուրքիայի սահման-Մարգարա եւ Հայաստանի Հանրապետության տարածք 30 տարի փակ ճանապարհի շինարարության ընթաքին, որի բացման մասին Ռուբեն Ռուբինյանն ու Թուրքիայի բանագնաց Քըլըչը համաձայնվել էին 2022 թվականի հուլիսի 1-ին, Վիեննայում, բանակցությունների ՉՈՐՐՈՐԴ փուլի ընթացքում։

ՀԱՐՑ. Ինչու՞ էր Նիկոլը դեռ 2020 թվականի հունիսի 25-ին, 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ կառավարության որշմամբ 1,732,805.2 հազար ՀՀ դրամ հատկացնում ՀՀ պետական բյուջեից այսօր արդեն պատերազմի պարտության հետեւանքով պարտադրված պայման ճանապարհի կառուցման կամ վերակառուցման համար։
ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ մասին չեմ հարցրել դեռ…

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>