Արենի և Եղեգիս համայնքներում նշանակվել են ավագանու անդամների ընտրություններ
Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հուլիսի 6-ին որոշում է ստորագրել 2 համայնքներում ընտրությունների անցկացման մասին: Որոշումներում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի և Եղեգիս համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունները նշանակել 2022 թվականի սեպտեմբերի 25-ին։ Նորընտիր ավագանու կողմից լիազորությունների ստանձման ժամկետները սահմանել 2022 թվականի նոյեմբորի 14-ը»։