Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Էլեն Ասատրյանը պատմություն է կերտում՝ հաղթանակ տանելով Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններում

Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ՝ ութ թեկնածուներից բաղկացած ընտրապայքարում զբաղեցնելով երկրորդ տեղը և դառնալով քաղաքի առաջին ներգաղթյալը, առաջին հայ և ամենաերիտասարդ կինը, որն ընտրվել է խորհրդի անդամ։ Այս մասին գրում է aravot.am-ը:

Երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 12-ին, ժամը 08։00-ին Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի պալատում։ 39-ամյա Էլեն Ասատրյանը ստացել է ընդհանուր 13,165 ձայն՝ մեծ տարբերությամբ շրջանցելով նախկին քաղաքապետեր Արա Նաջարյանին և Վրեժ Աղաջանյանին և գերազանցել է պատմական ռեկորդը Գլենդելում՝ որպես նորեկ առանց բաց մանդատների մրցավազքում հավաքելով ավելի շատ ձայներ, քան երկու գործող խորհրդի անդամները։

«Հարավից հյուսիս և արևելքից արևմուտք գլենդալցիները մեր առջև բացեցին իրենց տները, փոքր բիզնեսներն ու սրտերը, քանի որ մենք կիսում ենք նույն տեսլականն ու հույսը մեր «Զարդ» քաղաքի ապագայի նկատմամբ: Ես երախտապարտ եմ ձեր հավատի և վստահության, ինչպես նաև հսկայական աջակցության համար, որպեսզի քաղաքապետարանում լինեմ ձեր ձայնը։ Ինձ համար պատիվ է վաստակել այս տեղը, քանի որ այն ինձ թույլ կտա ներկայացնել այն մարդկանց հրաշալի խճանկարը, ովքեր կազմում են Գլենդելը»:

«Մենք նոր պատմություն ենք գրում Գլենդելի համար՝ քաջության և կարեկցանքի ուժով: Մենք կշարունակենք միասին աշխատել՝ կառուցելու քաղաք, որը ծառայում է բոլորիս, և քաղաքապետարան, որն իսկապես ժողովրդի տունն է։ Մեր բնակիչները և փոքր բիզնեսները կստանան իրենց անհրաժեշտ և արժանի աջակցությունը, քանի որ մենք ակտիվորեն հաղթահարում ենք բազմաթիվ մարտահրավերներ: Ես անհամբեր սպասում եմ Գլենդելը ապրելու և աշխատելու համար օրինակելի քաղաք դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքների իրագործմանը»:

Էլեն Ասատրյանն իրականացրել է զանգվածային քարոզարշավ՝ առանձնանալով ավելի շատ հանրային միջոցառումներ անցկացնելով, քան քաղաքային խորհրդի մյուս բոլոր քարոզարշավները միասին վերցրած, ինչպես նաև ստանալով բազմաթիվ կազմակերպությունների, ընտրված պաշտոնյաների և համայնքի ղեկավարների հավանությունը: Նրա քարոզարշավը մեծ թվով հովանավորների գրավեց, և արդյունքում, Էլեն Ասատրյանը հավաքեց ամենաշատ գումարը մյուս թեկնածուների համեմատությամբ՝ միաժամանակ մերժելով քաղաքական գործողությունների հանձնաժողովներից կամ հատուկ շահագրգիռ խմբերից ստացվող գումարները: Էլենի՝ խնդիրներ լուծելու պատրաստակամությունը և բացասական քարոզարշավին մասնակցելուց հրաժարվելը ոգեշնչեցին Գլենդելի բնակիչների տարբեր խմբերին դուրս գալ և քվեարկել ցածր մասնակցությամբ ընտրությունների ժամանակ:

«Մենք ապացուցեցինք, որ ի վերջո միշտ հաղթում է ժողովրդի իշխանությունը, և ազնիվ ու իրական քարոզչությունը անփոխարինելի է: Մենք առանց ներողամտության հավատարիմ մնացինք ինքներս մեզ, ամուր կանգնած մնացինք մեր արժեքների ու սկզբունքների կողքին և երբեք չդիմեցինք մանրքաղաքականության և կործանարար մարտավարության՝ չնայած այն բացասականության փոթորկին, որը մենք հաղթահարեցինք»,- ասաց Ասատրյանը։ «Ես շատ հպարտ եմ մեր անցկացրած դրական ու անկեղծ քարոզարշավով և շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հնարավոր դարձրին մեր հավաքական հաղթանակը։ Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն թեկնածուներին, ովքեր՝համարձակություն ունեցան առաջ գնալու և իրենց գաղափարները սեղանին դնելու»։

Գլենդելի համար Էլեն Ասատրյանի առաջնահերթություններից են՝ խելացի զարգացում, որը ներառում է կանաչ տարածքներ, մատչելի բնակարաններ, կայունություն, արվեստ և քայլելու համար անվտանգ փողոցներ, փոքր բիզնեսի վերականգնում և աջակցություն, թույլտվության անարդյունավետ և ծախսատար գործընթացների վերանայում, դինամիկ արվեստների, երաժշտության և մշակույթի խթանում, երիտասարդների ձայնը լսելի դարձնել հանձնաժողովներում, քաղաքացիների էթիկայի հանձնաժողով, համայնքային իրազեկում, որը ներգրավում է բոլոր բնակիչներին, ինչպես նաև աշխատուժի ձևավորում, որն արտացոլում է այն տարբեր համայնքները, որոնց ծառայում է:

«Հուսով եմ, որ այս հաղթանակը կոգեշնչի և ցույց կտա կանանց և փոքրիկ աղջիկներին, որ նրանք տեղ ունեն կառավարությունում և քաղաքականության մեջ: Ես հանձնառու եմ իմ ներդրումն ունենալ, որպեսզի գնեմ ճանապարհ հարթել նրանց համար»,- հավելեց Էլեն Ասատրյանը:

Հայաստանում ծնված Էլեն Ասատրյանը 10 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Գլենդել և սովորել Columbus տարրական, Toll միջնակարգ և Herbert Hoover ավագ դպրոցներում։ Նա իր հետ քաղաքային խորհուրդ է բերում Գլենդելի համայնքին և դրանից դուրս ավելի քան երկու տասնամյակ ծառայելու փորձը, ինչպես նաև քաղաքականության, շահերի պաշտպանության և հասարակական գործերի բնագավառում իր մասնագիտական փորձը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>