ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան

Փաշինյանը խմբագրել է հայտնի ռազմական օպերացիայի մասին պատերազմի ընթացքում արված գրառումը

168.am-ի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տարբեր գրառումների, հրապարակային ելույթների, հարցազրույցների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ միայն գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություններ են հրապարակվել, այլ նաև Նիկոլ Փաշինյանը խմբագրել է իր ֆեյսբուքյան որոշ գրառումներ: Ի դեպ, նա շարունակում է խմբագրել, փոփոխությունների ենթարկել հատկապես իշխանությունը վերցնելուց հետո արված իր գրառումները, հատկապես 44-օրյա ընթացքում կատարածները՝ վերացնելով որոշ հետքեր: Նկատենք՝ այդ ձեռագիրը բնորոշ է նաև իր ընտանեկան լրատվամիջոցին:

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը խմբագրել է 2020-ի հոկտեմբերի 6-ի ֆեյսբուքյան իր գրառումը, որտեղ խոսում է Արցախ այցի մասին:

Ընդ որում, որոշ կայքեր հասցրել են տարածել նախնական տարբերակը, որտեղ Փաշինյանը նշում է.

«Երեկ Արցախում էի:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակահարված հասցնելու հետագա քայլերը»:

Մի քանի անգամ իր այս գրառումը խմբագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը հետևյալ տարբերակն է ընտրել.

«Երեկ Արցախում էի:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»:

Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այս այցի մասին 2020-ի հոկտեմբերի 6-ին հաղորդագրության մեջ ասվում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:

Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես նաև ԶՈՒ առաջիկա քայլերի մասին»:

Ի դեպ, 2020-ի հոկտեմբերի 7-ին ռուսական РБК-ին տված հարցազրույցում Փաշինյանը նշել էր.

«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը: Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»:

Այստեղ գործ ունենք մի փաստի հետ, երբ պատերազմող երկրի ղեկավարը ֆեյսբուքյան իր էջում, այնուհետև հարցազրույցում նախապես հրապարակայնացնում է դեռ չիրականացված և ընթացքի մեջ գտնվող օպերացիաները կամ ռազմական պլանները՝ հստակ նշելով դրանց բնույթը, ինչից թշնամին հնարավոր է՝ օգտվել է և փոխել իր պլանները:

Իսկ Ստեփանակերտում ընդունված այս հայտնի որոշումից հետո, ըստ էության, ջարդվեց Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը՝ գլխովին ջախջախվեցին Ջաբրայիլի զորամասի մնացորդները, Ֆիզուլու տանկային զորամասը, Խոջալուի տանկային զորամասը, Արալեռի (Դաշքեսան) զորամասի մնացորդները, ԿՊՇ (ЦОР) հետևակի և զինտեխնիկայի մեծ մասը, ինչի հետևանքով, բնականաբար, ունեցանք մարդկային լուրջ կորուստներ:

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>