Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

«Կարճ ասած»․ Երկիրը ՔՊ-ին հավասար քանդում են մոլորվածները, սխալվածներն ու անտարբերները. Տեսանյութ

Երեկ ժողովուրդը անհանգստացած խոսում էր Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մասին, որի վրա թշնամին կրակել էր, վնասել քաղաքացու ավտոմեքենան։ Սա նոր ուղղություն է, այս գյուղի վրա չէին կրակում։ Երեկ խոսեցին-անցան, այսօր, արդեն, օրը փոխվեց, մոռացանք։ Հեսա կկրակեն մեկ այլ գյուղի ուղղությամբ, մի քիչ էլ դրանից կխոսենք։ Ոչ մի թեմա՝ կլինի կրակոց, զոհ, մարդասպանություն, այդ թվում՝ քաղաքական ենթատեքստով, Աննայի ստացած կարմիր վարդեր, մեկ օրից ավելի չի ապրում, օրվա հետ փոխվում է թեման։

Վայոց ձորի մարզից մինչև Երևան 60 կիլոմետր է։ Սրանք այ էդքան մոտեցրել են կրակոցները մայրաքաղաքին։ Ելփինի գյուղապետ Անդրանիկ Աղախանյանն ասում է՝ պատահական են կրակել, հո չէի՞ն ուզում, երևի շեղվել է գնդակը։ Երևի էդպես էլ երկու օր առաջ շեղվեց Խաչիկ գյուղի վրա, էդպես շեղվելով էլ եկան հասան Սև լիճ։ Ուզում էին տիեզերքը խոցել, բայց շեղվեց եկավ Ելփին գյուղ։ Իհարկե՝ գյուղապետը կամ չի տիրապետում իրավիճակին կամ ձայն չի հանում, որ գյուղացիները չահաբեկվեն։ Պաշտպանության նախարարությունն ինքը հաղորդում է, որ կրակել են, այն էլ խոշոր տրամաչափի զինատեսակներ են ուղղել մեր միամիտ ժողովրդի գլխին, այնքան միամիտ, որ մինչև հիմա, վստահ եմ, չի էլ հասկացել ինչ է կատարվում։

Ելփինի ժողովուրդ ջա՛ն, ասեմ իմանաք․ սա ձեր բերած ու պահած, ձեր ծոցից դուրս եկած Նիկոլ Փաշինյանի խաղաղության դարաշրջանի փամփուշտներն ու հրթիռներն են։ Մեկ տարի առաջ այդ գյուղի ժողովուրդը հավատաց, թե Նիկոլը խաղաղության դարաշրջան է բացելու և 80 տոկոսով գնաց-քվեարկեց նրա օգտին․ մեկ վայրկյան անգամ զահլա չարեցին մտածեն՝ այ մարդ, որ սա եկած-չեկած տարավ պատերազմի, կլապիտուլյացիայի, ունեցանք զոհեր, սա ո՞նց է բացելու խաղաղության դարաշրջան, ո՞նց է պաշտպանելու։ Ասում էր՝ հա, պատերազմ է եղել, պարտվել ենք, դե մի հատ էլ ինձ ընտեք, որ խաղաղություն բերեմ, հենց ընտրեցիք Քոչարյանին, պատերազմ կլինի։ Ու ամբողջ գյուղից ընդամենը 57 հոգի հաշվեց, որ Նիկոլի բացած խաղաղության դարաշրջանից հետո ավելի շատ մարդ է զոհվել սահմանին, քան Քոչարյանի կառավարման 10 տարիների ընթացքում։ Չեք հիշում, գնալ-գալովի է էդ անտեր հիշողությունը։ Բայց հո տեսողությունն էլ կար, տեսնում էիք չէ՞, որ 2018 թվականի հայտնի «վերելակային դիվանագիտությունից» հետո, երբ Փաշինյանը խնդրել էր չկրակել, Ադրբեջանը առանց կրակոցի առաջ էր եկել ու լավ դիրքեր զբաղեցրեց, որտեղից հիմա կրակում է։

Էսքանից հետո Նիկոլ եք ընտրել ձեզ խաղաղություն բերելու համար առնվազն 5 տարի, բա ինչի՞ են կրակում։ Արդյո՞ք հատուկ ձեզ համար Նիկոլը չապացուցեց, որ ինքն է իրականում պատերազմի կուսակցությունը, պարտության կուսակցությունը ու նվաստացման կուսակցությունը։ Մեկ-մեկ որ էսպիսի բաներ հիշեցումներ ենք անում, ասում են՝ պետք չէ ժողովրդին մեղադրել, պետք չէ ժողովրդին հիշեցնել, չարախնդալու տպավորություն է թողնում։ Սա ողբերգություն է ժողովուրդ, չենք չարախնդում, իհարկե, բայց ինչի՞ չհիշեցնենք, ո՞նց չհիշեցնենք, դու աչքիդ առաջ ունենալով էս աղետի պատկերը, գնացիր էլի հերթական ստերին հավատացիր, ըտրեցիր․ ես ե՞մ մտել քվեախուց ու քվեարկել «ապագա կա, կա ապագա» ոչինչ չասող անորոշ բառակույտի օգտին։ Իհարկե՝ պետք է հիշեցնել։ Ադրբեջանը կրակում է նաև այդ ՀՀ քաղաքացու դաբրոյով, որը ընտրել է թույլ Հայաստանը, պարտված Հայաստանը ու ընտրել է որ պարտությունը շարունակվի։ Առնվազն բավականաչափ փաստեր ու տեղեկություն է ունեցել, համեմատելու մեծ հնարավորություն է ունեցել  ու ընտրել է սա։

Իշխանության են մարդիկ, որոնք, լինելով ծայրահեղ պոպուլիստ, անգամ կապիտուլյացիայից հետո այնպիսի լապշաներ հերթական անգամ կախեցին, որ եղած փաստերի վրա մարդը սկսեց կասկածել, ու էլի սկսեց հավատալ չլինող բաների։ Բա էսօր․ 300 գյուղ է Նիկոլը հանձնել, դա հեչ, մի հատ գյուղ է իբր սարքելու, էնպիսի աղմուկ երեկ հանեցին, որ երևի Երևանը կառուցելու ժամանակ չեն ոգևորվել էդքան։

Հիմա էդ ամբողջ Ելփին գյուղը, Նիկոլին ձայն տված 380 հոգին, ձայն չտված 70 հոգին, ընտրություններին չմասնակցած դրա կրկնակին պետք է միացած լինեիք ու գայիք կառավարության դիմաց, ասեիք խոստացել եք խաղաղություն, ո՞ւր է։ Ի սկզբանե հասկանալի էր, որ չի լինելու, որովհետև ասելով չէ, գիշեր-ցերեկ աշխատելով է․ ո՞նց ես դու անելու, ո՞ւմով ես անելու, եթե էս ա քո թիմը․ սրանք խաղաղություն բերող ե՞ն, Համբարձում Մաթևոսյանը, Թագուհի Ղազարյանը, Վահագն Հովակիմյաը, Ալեն Սիմոնյաը, Հակոբ Արշակյանը, մի հատ նայեք էլի, խաղաղություն բերո՞ղ են։ Իսկականից հենց իրենց ձեր, ձեր երեխաների կյանքը, ապագան վստահում ե՞ք։

Խաղաղություն խոստացողը երկու օր առաջ էլ խոսում էր նոր պատերազմի ու Ադրբեջանի լեգիտիմ իրավունքի մասին։ Պաշտպանության նախարարն ասում է՝ Պատերազմի վտանգ միշտ էլ կա, դա մեծ խնդիր չէ։ Հա ի՞նչ, 5 հազար հոգի վարի տվին, մեծ խնդիր չէ, իրենց համար։ Ու էդ մարդը 15 թիկնապահով ԱԺ է գնում ու հլը բեմից մատ է թափ տալիս։ Չմտածեք, ադրբեջանցիների վրա է մատ թափ տալիս, ոչ, հայերի։ Բա՛։ Հենց էսօր հանրահավաք է, մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի նաև Ելփին գյուղի համար, Խաչիկ գյուղի համար, կարո՞ղ եք ասել այդ գյուղերից քանի հոգի է եկել Ֆրանսիայի հրապարակ։ Հանկարծ չմտածեք, թե գյուղի սահմանների հարցը, անվտանգության հարցը որոշվում է էնտեղ։ Այստեղ է որոշվում, Երևանում, Երևանի կենտրոնում։

Անտարբերության գագաթնակետն է, մարդիկ իրենք անտարբեր են իրենց կյանքի նկատմամբ։ Առաջ չկար էսպիսի բան։ Երեկ կրակել են, վնաս են պատճառել, այսօր այդ մասին մտածում է մենակ երևի վնասված ավտոմեքենայի տերը։ Անտարբերությունը խորն է, ամենուր ու ամեն հարցում։ Աբովյան փողոցում հրդեհ էր երկու օր առաջ, բավականին խոշոր, մի քանի հոգի ինչ-որ աշխատանք էին փորձում անել մինչև հրշեջների գալը, բայց լիքը մարդիկ էլ կանգնած ղժժում էին, կարևորը՝ իրենք անփորձանք էին։ 29 տարեկան մի երիտասարդի հուղարկավորություն էր գյուղում երկու օր առաջ, էնքան թեթև տարավ շրջապատը, հարևանները, մի քանի տարի առաջ ամիսներով կողբային, կպատմեին, կհիշեին, հիմա քարացել են, ասում են է 5 հազար հոգի վարի տվին․ Նիկոլը սովորեցրեց էնքան թեթև տանել մահերը։ 50+ տարեկան մարդ է մահանում, ասում են՝ էնքան ջահել գնաց, ինչի՞ հետևից եք ընկել։ Այս իշխանության անպատասխանատվության պատճառով երիտասարդի մահը դարձել է սովորական մի բան։ Մեկը մյուսի նկատմամբ անտարբեր է։ Էս պահին ունենք բազմաթիվ ռազմագերիներ, քար անտարբերություն է, բացի ծնողներից ու ընդդիմությունից հիմա ո՞վ է հարցը բարձրացնում, հլա մի կողմ թողնենք, որ ծնողներն էլ սխալ տեղեր են բարձրացնում ու հեշտ ամեն անգամ խաբնվում են։ 800 հեկտար տարածքի կորուստը 3 տարի մատի փաթաթան էին սարքել, 10 հազար քառակուսի կիլոմետրի կորստի մասին քա՞նի մտածող կա։ Գնաճը մարդ է ուտում արդեն, 20 տոկոսով սննդամթերք է թանկացել, մեկնումեկը էս թեմայով մի հատ բողոքում է՞։ Մեր կողքին ապրում է պատերազմի 10 հազարից ավելի վիրավոր, որևէ մեկի պետքն է՞ այս իշխանությունից․․․ Իսկ իրենց քվե տված ժողովրդի՞ց։ Մեր երկրում թշնամիները հող են առնում, տուն են առնում, մտածում ե՞ք, բիզնես են դրել արդեն։ Պետությունը ո՞ւմ համար է։ Խորը անտարբերություն։

Հարձակվեցին դատարանների վրա, անտարբերություն, հարձակվեցին հերոսների վրա, անտարբերություն, եկեղեցու վրա, անտարբերություն, բյուջեն թալանում են, անտարբերություն, զինվորները պաղ բետոնին են քնում, անտարբերություն, մարդիկ բերքը թափում են առուն, անտարբերություն, ազգի, արժանապատվության համար պայքարողներին կալանքի տակ են պահում, անտարբերություն, մի օր քննարկում ենք ու անցնում առաջ, ամեն թեմա մեր երկրում ապրում է մեկ օր ընդամենը։ Ընտրում ես ղեկավար, սկսում է զբաղվել մենակ իր թիմի բարեկեցությամբ, հարստանալով, ու քեզ չի հետաքրքրում, որ դու մնացիր աղքատ, սոված ու անտեր։ Անգամ թալանի նկատմամբ է անտարբերություն, մեզ թվում էր, թե մարդիկ որգևորվում ու նյարդայնանում են թալան բառը լսելով․ բայց չէ անտարբեր են, հենց ասում ես Նիկոլենք թալանում են, անմիջապես անտարբեր արձագանքում են՝ բա նախկինների ժամանակ․․․

Այս անտարբերությունը իրականում մեր երկրում բերել-հանգեցրել է քաղաքական, խորհրդարանական, կառավարման, անվտանգային, սոցիալական ու այլ ճգնաժամերի։ Հայաստանը խորը ճգնաժամի մեջ է։

Կարճ ասած՝ հայ ժողովուրդն ինքն իրեն թողել է բախտի քմահաճույքին, բայց այս անտարբերությունը վերացնելու, փոխելու համար ամեն մեկն իր անելիք ունի։ Իսկ այս միամիտ ժողովրդին պետք է վերակենդանացնել, պետք է շարունակի ապրել, ոչ թե էսպես ավտոպիլոտ գնա՝ ինչ եղավ՝ եղավ։ Ամբողջ ցավն այն է, որ այս անտարբերության, ազգովի սխալվելու երեսից տուժում ենք բոլորս, ոչ միայն սխալվածները, մոլորվածները, այլև նրանք, ովքեր գիտակցում, հասկանում են, թե ինչ է կատարվում։ Ընդ որում, սթափ դատողներն ավելի են տուժում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>