Արտակարգ դեպք Երևանում. «Նաիրիտ 1»-ում հնչել է պայթյուն, ինչն էլ առաջացրել է խոշոր կրակ. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ
ժեղ պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Նաիրիտ 1» գործարանի ինչ-որ ռեզերվուար է պայթել, ինչի հետևանքով էլ առաջացել է խոշոր հրդեհ։ Ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի կիլոմետրից։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ, Ոստիկանության ծառայողներ, Երևանի 1-03 շտապօգնության բրիգադներ։
Արդյո՞ք հրդեհի հետևանքով զոհեր, վիրավորներ կան, այս պահին Ոստիկանությունը պարզում է։ Նշված հատվածում երթևեկությունը կանոնակարգելու նպատակով ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի կարգադրությամբ դեպքի վայր են ժամանում Երևանի ՃՈ ծառայողները։
Դեպքի վայր են ժամանել Հայաստանի Փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը, Երևանի Փրկարար վարչության պետ Ներսես Նազարյանը, Շենգավիթի ոստիկանապետ Հրաչ Խոստեղյանը:
Լուսանկարը` Shamshyan.com-ի:

