ԱԺ-ում կրկին պարգևատրումներ են տրվել
ՀՀ ԱԺ նախագահի հուլիսի 7-ի կարգադրությունը՝ պարգևատրելու մասին
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների: