Ճապոնիայի նախկին վարչապետը մահացել է հիվանդանոցում
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է հիվանդանոցում: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: Նա 67 տարեկան էր:
Հիշեցնենք, որ առավոտյան անհայտ անձը կրակել է Սինձո Աբեի վրա, երբ նա ելույթ էր ունենում Նարա քաղաքում՝ դրսում ամբիոնի մոտ: Մահափորձը տեղի է ունեցել տեղի բնակիչների աչքի առաջ:
Կրակողը ձերբակալվել է:

