Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ո՞ւր են այդչափ շտապում Արցախի կարգավիճակի հարցում․ մի՞թե հիմա 2025 թվականն է․ Սեմյոն Բաղդասարով

«Աջուձախ ընկնելու փոխարեն՝ պետք է վերստեղծել հայկական բանակը, ուժային կառույցները, համախմբել ժողովրդին. Փաշինյանն ի վիճակի չէ դա անել»,-«ԳԱ»-ին տված հարցազրույցում նշում է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սեմյոն ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ։

-Ի՞նչ կասեք Հայաստանի ներսում և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին: Ըստ ձեզ՝ ո՞ր գործընթացներն են առավել նշանակալի։

-Հայաստանի ներսում տեսնում եմ այն, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո շատ բան է արվել հայկական բանակի թուլացման համար, ինչի հետևանքները մենք տեսանք Լեռնային Ղարաբաղում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հիմա, իհարկե, Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են առավելագույնս վերցնել այն ամենը, ինչ հնարավոր է վերցնել։ Հիմնական շեշտադրումը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն է։ Ես, ճիշտ է, հաճախ չեմ կարողանում հասկանալ, թե ինչով է տարբերվում Զանգեզուրի միջանցքը այն ճանապարհից, որ կառուցում է այնտեղ Փաշինյանը, ճիշտ ինչպեսև նրա բացատրություններն այդ առնչությամբ։ Եթե այդ միջանցքը, ճանապարհը. անվանեք՝ ինչպես կամենաք, կառուցվի, ապա հետագայում դրա երկայնքով կարող են անցնել նավթամուղներ, գազատարներ և այլն։ Դրանում շահագրգռված է նախևառաջ Թուրքիան։ Ածխաջրածինները Կենտրոնական Ասիայից՝ Ղազախստանից (և թուրքերն արդեն մշակում են այդ հարցը) կառաքվեն այդ միջանցքով։

Ի՞նչ է դա նշանակում։ Այն, որ Թուրքիան դառնում է առհասարակ ածխաջրածնային հումքի շատ կարևոր հանգույց։ Նա այդպիսին է նաև ներկայումս, իսկ հետագայում ավելի կուժեղանա։ Թե ինչ կապ ունի այստեղ Ռուսաստանը, ես չեմ հասկանում։ Համարում եմ, որ դա հակառուսական նախագիծ է, քանի որ ուղղված է ի վնաս Ռուսաստանի Դաշնության շահերի։ Այն իրականացնելուց հետո Կենտրոնական Ասիայի բազմաթիվ պետություններ, ներառյալ այսօր բնավ ոչ միանշանակ դիրքորոշում ունեցող Ղազախստանը, ընդհանրապես ձեռքը թափ կտան մեզ վրա, քանի որ մենք իսպառ կդադարենք հետաքրքրել նրանց։ Բավական է նշել, որ այժմ ղազախական նավթը մեր Նովոռոսիյսկ նավահանգստով առաքվում է հենց նույն Եվրոպա։ Կրկնեմ, վերոնշյալ նախագիծը հակասում է ՌԴ շահերին, դրա իրականացումը նշանակում է Ռուսաստանի դուրսմղում Հարավային Կովկասից, այդ թվում՝ Հայաստանից, միաժամանակ ուժեղացնելով Թուրքիայի դերը տարածաշրջանում։ Դա կհանգեցնի Հայաստանի կործանման, հայկական պետության իսպառ ոչնչացման։ Սկզբի համար կսկսվի, ասենք այսպես՝ «բաթումացում». այսօր այնտեղ ամեն ինչ թուրքերի ձեռքում է։ Թուրքերն ամբողջությամբ կլանում են Վրաստանը, մնում է կուլ տալ Հայաստանը, միայն թե ավելի կոշտ ձևով, քանի որ հայերի նկատմամբ թուրքական ղեկավարությունը տրամադրված է բնավ ոչ այնքան դրական, որքան, օրինակ, աջարացիների։ Այսպիսով, Ռուսաստանը կկորցնի Հարավային Կովկասը, կկորցնի կարևորագույն ուղիների նկատմամբ տրանսպորտային վերահսկողության զգալի մասը, և արդյունքում սպառնալիքներ կստեղծի իր հարավային սահմաններին։

-Այդ դեպքում ինչո՞ւ է Ռուսաստանն այդքան համառորեն օժանդակում Թուրքիային և Ադրբեջանին:

-Լավ հարց է, բայց դա հասցեագրված է ոչ թե ինձ, այլ նրանց, ովքեր պատասխանատու են այդ ուղղության համար։ Ես բացահայտ արել եմ վերոնշյալ հարցադրումները, պատասխաններ չկան, միայն դատարկախոսություն: Իսկ հիմա, ուկրաինական իրադարձությունների խորապատկերին, Ռուսաստանի հոգսը հետխորհրդային տարածքի մյուս տարածաշրջաններով զբաղվելը չէ։ Կարծում եմ, որ այս իրավիճակից առավելագույնը կորզելու է Թուրքիան։

-Իսկ ի՞նչ է կատարվում սիրիական ուղղությամբ: Էրդողանը գործնականում ոչ երկիմաստ ու լկտիաբար հայտարարեց, որ ներխուժելու է Սիրիա։

-Կրկին իսկ. Էրդողանը տեսնում է, որ մենք խորացած ենք ուկրաինական հարցերի մեջ, ռազմական գործողությունների ընթացքի, համապատասխանաբար՝ նա կարծում է, թե Ռուսաստանը չի կարողանա, ինչպես 2020 թվականին, արժանի պատասխան տալ։ Չեմ զարմանա, եթե հաշվի առնելով Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակը, 2023 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին Էրդողանը վճռական նետում կատարի դեպի Հալեպ։ Թուրքիայի ներսում բազմաթիվ խնդիրներ կան, տնտեսությունը բացարձակ փլուզված է, շատ են իշխանությունից դժգոհ մարդիկ, այդ թվում՝ չափազանց ազդեցիկ մարդիկ։ Թուրքերը կայսերական հավակնություններ ունեն, իսկ Հալեպը Օսմանյան կայսրության երկրորդ քաղաքն էր Կոստանդնուպոլիսից հետո։ Այնպես որ Էրդողանի ցատկը դեպի Հալեպ միանգամայն հնարավոր է։

-Կփորձի զավթե՞լ Հալեպը:

-Իսկ ինչո՞ւ ոչ: Եթե Ուկրաինայում իրադարձությունները շարունակվեն, մենք կհայտնվենք բավական բարդ իրավիճակում, և նման բան միանգամայն կարող է տեղի ունենալ։

-Ի՞նչ կարծիքի եք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացների և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության մասին, որը ոչ այն է կա, ոչ այն է չկա։

-44-օրյա պատերազմից հետո Մինսկի խումբը ոչ մի դեր չի խաղացել։ Իսկ ինչ վերաբերում է Արցախին, ապա ավելի քան քառորդ դար սառեցվել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ինչի՞ համար է ներկայիս շտապողականությունը։ Ռուս խաղաղապահները Ղարաբաղում իրենց ներկայությունը կպահպանեն մինչև 2025 թվական։ Ինչ է, հիմա 2025 թվակա՞նն է։ Ոչ, դեռ երեք տարի կա, ինչ-որ մեկը ինչ-որ տե՞ղ է շտապում։ Խնդրի էությունն այն է, որ բոլորն օգտվում են Ուկրաինայում ստեղծված իրավիճակից՝ համարելով, թե այժմ Ռուսաստանն այլ հոգսով է զբաղված, և ուրեմն պետք է առաջ հրել իրավիճակը, քանի դեռ կա նման հնարավորություն։

Այսօր շատ բան է կախված հենց Հայաստանից, հայկական ղեկավարությունից։ Աջուձախ ընկնելու փոխարեն պետք է վերստեղծել հայոց բանակը, ուժային կառույցները, համախմբել ժողովրդին։ Փաշինյանը դա անել ի վիճակի չէ. ավելին, նա ամեն ինչ հակառակն է անում։ Ես լիովին համոզված եմ, որ Փաշինյանի կողմից ինչ համաձայնագրեր էլ ստորագրվեն, այլ մարդկանց գալու դեպքում չեղարկվելու են, որովհետև դրանք հակահայկական համաձայնագրեր են, ասենք՝ նաև հակառուսական։ Նույնը վերաբերում է նաև հայ-թուրքական վեկտորին։ Ինչպե՞ս կարելի է բանակցություններ վարել Թուրքիայի հետ, եթե հայկական կողմից բանակցողը Ռուբեն Ռուբինյանն է. մի կերպար, որը ուսուցում է անցել Թուրքիայի Սաբանջի համալսարանում, որտեղ թուրքական գործակալներ են պատրաստում այլ պետություններում աշխատելու համար, և որն օգնել է Փաշինյանին իշխանության գալ 2018 թվականին: Ախր չի՛ կարելի այդ աստիճան նսեմանալ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>