Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր․ կոչ եմ անում հրավիրել արտահերթ, շտապ նիստ․ փաստաբան
Դիտել նաև
Ձայնագրության մեջ լսվող ձայնը Հրաչյա Ղևոնդյանինը չէ․ Կոչուբաև
Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները գլոբալ խաղացողների միջև պայքարի դաշտ դառնալու համար. Ալեքսանդր Կռիլով. Տեսանյութ
Լևոն Քոչարյանի գործը քննող դատավորը պետական պատվեր է կատարել. Ալեքսանդր Կոչուբաև (տեսանյութ)
Լևոն Քոչարյանի անձը թիրախավորված է եղել. Ալեքսանդր Կոչուբաև (տեսանյութ)
Ալեքսանդր Բաբասյանը նոր ընտրյալ ունի՞. Լուսանկար
Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Թև Նարեկ Մանթաշյանը չի ցանկանում, որպեսզի պաշտպանական կողմը հրապարակային խոսի իր առողջական խնդիրների մասին, բայց դա դատավոր Կարեն Ֆարխոյանը ընկալել է որպես անգործության հիմք: 10 օրից ավել է ներկայացրել եմ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և շտապ արտահերթ նիստ նշանակելու միջնորդութուն որը դատավորի կողմից անտեսվել է, իսկ դատարանից ամեն օր ասում են, որ նոր են ստացել միջնորդությունը: Ակնհայտ է, որ Նարեկ Մանթաշյանի հետապնդումը քաղաքական բնույթ ունի, բայց սա արդեն կյանքի և մահվան հարց է, քանի որ շաքարային դիաբետի ցուցանիշը 25-28 մմոլ/լ է, իսկ ինսուլինային կախվածությունը 80-ից ավելի:
Կոչ եմ անում դատավոր Ֆարխոյանին դուրս գալ «գործադուլից» և հրավիրել արտահերթ, շտապ նիստ և քննարկել ներկայացված միջնորդությունը:
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից