Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո
29
Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» Բիշքեկում Փաշինյանը կանգնելու է մի հարցի առաջ, որի պատասխանը Երևանը երկար ժամանակ փորձում է հետաձգել. Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ առանց խիզախության, դատավորը չի կարող ընտրել իր գործերը. Ղամբարյան Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Ընդդիմությունը բանտում շատ ավելի ուժեղ կազմով է ներկայացված, քան՝ խորհրդարանում Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել․ Զախարովան՝ Փաշինյանին Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի «Միլանին», իսկ մինչ այդ կխաղա «ԱԶ Ալմկարի» հետ, Երևանում Հայաստանը հիբրիդային, կիսաազատ երկիր է 54-րդ՝ «նախկինների» ժամանակների հորիզոնականում. Լիլիթ Գալստյան «Հայաստան 2026. Իրավունքի վախճանը» կարծես թե կատեգորիկ է հնչում. Էլինար Վարդանյան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին Որ լարերի վրա է խաղում «հայտնի անձնավորությունը», ինչու ունի համակիրներ և ինչու է... դատապարտված ձախողման Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ

«Նիկոլի վերջը լինելու է՝ ավանակին թարս նստած գնալը»․ Սևադա Ղուկասյանը 2.5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Սևադա Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է, նա ազատության մեջ է։ Սևադան հանրությանն առավել հայտնի դարձավ նախորդ տարի, երբ ավանակի հետ եկել էր Ազգային ժողովի շենքի մոտ և հայտարարել, թե՝ «Եկել եմ դավաճան կապիտուլյանտին էշի վրա թարս նստացրած տանեմ Իջևան»։

Սևադա Ղուկասյանին կալանավորելու հիմք էր հանդիսացել ոստիկանի դեմ իբր սուտ մատնություն տալը․ Ղուկասյանը չի ընդունում մեղադրանքը։

Հիշեցնենք, որ մայիս ամսին, երբ քաղաքացիներն Իջևանից երթով եկել էին Երևան, դրա հաջորդ օրն Ալեք Մանուկյան-Գնունի փողոցների խաչմերուկում՝ ակցիայի ժամանակ, ոստիկանների կողմից անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով կոտրվել էր Սևադա Ղուկասյանի ատամը։ Սևադան հանցագործության մասին հաղորդում էր տվել։ Այնուհետև համացանցում հայտնվել էր մի ձայնագրություն, որում, ինչպես Սևադա Ղուկասյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանն էր նշել՝ խոսակցության կոնտեքստից կտրված նախադասության կար, ընդ որում, նախադասության կեսը, որտեղ Սևադան ասել էր՝ «Հեռախոսս նստած է, ատամս է կոտրված, գնում եմ ոստիկաններին շառ եմ անելու․․․

Սևադա Ղուկասյանն այսօր 168.am–ի հետ զրույցում ասաց, որ այդ հոդվածն ու միջադեպի նախապատմությունն այդքան էլ էական չէ, քանի որ բոլորն էլ հասկանում են, թե դրա տակ իրականում ինչ կա։ Սևադան մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես և որտեղից են իրեն բերման ենթարկել․

«Մայիսի 31-ի գիշերը՝ լույս հունիսի 1-ի առավոտյան, ինձ Ֆրանսիայի հրապարակում ձերբակալեցին ու տարան բաժին։ Հաջորդ օրը՝ դատարանի որոշումից հետո, կալանավորեցին, տեղափոխեցին Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Ենթադրելի էր, որ այնտեղ կարող էին թաքնված ճնշումներ լինեին, բայց հանուն արդարության պետք է խոստովանեմ, որ նման բան չի եղել, ջերմ վերաբերմունքի եմ արժանացել․․․»։

Չնայած նրան, որ շուրջ մեկ շաբաթ է՝ Սևադան ազատության մեջ է, դատական գործընթացը շարունակվում է․

«Ինձ 2 ամսով էին կալանավորել, բայց 1 շաբաթ առաջ՝ հերթական դատական նիստի ընթացքում, դատավորը որոշեց իմ խափանման միջոցը փոխել։ 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) դրամ գրավի դիմաց ազատ արձակվեցի։ Ընկերներս իրար են ընկել, օպերատիվ կերպով՝ ով ինչքան կարողացել, հավաքել, վճարել են գրավը․․․

Այս իշխանությունները խոսում են ժողովրդավարությունից, բայց դրա քողի տակ թաքցնում են իրենց անօրինականությունները։ Մարդիկ կան, որ Աստվածաշունչը թևերի տակ դրած խոսում են Աստծուց, բայց պատվիրան են խախտում․․․»։

Սևադան ասաց, որ ոչ մի դատական գործընթացով չեն կարող իր և իր գաղափարակիցների պայքարը կասեցնել․

«Հաջորդ դատական նիստը վաղն է՝ հուլիսի 8-ին։ Իմ պայքարը շարունակվում է, ես չեմ ընկճվել, վստահ եմ՝ մեր մյուս գաղափարակից ընկերներն էլ, որ այժմ քաղբանտարկյալ են, իրենք էլ են նույն ձև մտածում, իրենց պնդումներից չեն հրաժարվել։ Պայքարը շարունակվում է, Նիկոլի վերջը դա է լինելու՝ ավանակին թարս նստած գնալը»։

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>