Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել
Դիտել նաև
Մեծ Բրիտանիան նախապատրաստո՞ւմ է Հայաստանին Ռուսաստանի դեմ պատերազմի
Արարատը... Լոնդոնում
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԹ արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով ստվերային պետնախարարի հետ (տեսանյութ)
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական երկխոսություն կսկսեն
Դժվար թե միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը MI6 ծառայության ղեկավարը ուզենար խորհրդակցել Փաշինյանի հետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ինչպես և սպասվում էր, հայտարարել է հրաժարականի մասին՝ ընդգծելով, որ «քաղաքականության մեջ ոչ ոք անփոխարինելի չէ»:
Նա ափսոսանք է հայտնել, որ կթողնի «աշխարհում լավագույն աշխատանքը», եւ դիմել է ապագա իրավահաջորդին՝խոստանալով հնարավորինս աջակցել նրան:
Բորիս Ջոնսոնը միևնույն ժամանակ խոստացել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կաջակցի Ուկրաինային եւ նրա հրաժարականից հետո՝ «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»:
Հիշեցնենք, որ թեև Ջոնսոնը երեկ՝ երեկոյան, հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն այժմ նա տևական ինտենսիվ ճնշման տակ է՝ իշխանությունը կորցնելու շեմին։ Կառավարությունից երեքշաբթիից առ այսօր հեռացել է 53 նախարար, քաղաքական գործիչ։
Zham.am