Ի՞նչ էր հայտարարում Լ. Տեր-Պետրոսյանը հանրապետության նախագահի պաշտոնամուտի իր ելույթում
Դիտել նաև
«ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան
Ո՞վ է Ջևդեթ Յըլմազը. Վարուժան Գեղամյանի անդրադարձը
Սա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս ոչինչ․ թյուրքագետ
«Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան
ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը
հանրապետության նախագահի պաշտոնամուտի իր ելույթում (1991 թ.) որպես արտաքին քաղաքականության բնագավառում իր 5 գերակայություններից մեկը հայտարարում էր «Կայուն առեւտրական եւ տնտեսական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի եւ Իրանի հետ` Հայաստանը հաղորդակցության փակուղուց բանուկ միջազգային խաչմերուկի վերածելու նպատակով»։
Անցավ 30 տարի, ու խաչմերուկի մասին այս անհեթեթությունը, որը ոչ մի կապ չունի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունների հետ, նորից դարձավ օրակարգային, այս անգամ՝ կապիտուլյանտի կողմից, ով ամիսներ առաջ հայտարարեց «Հայկական խաչմերուկի» ստեղծման մասին, որը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջան-Թուրքիա տարանցիկ կապի ապահովումը և որը որևէ կապ չունի ՀՀ ազգային-պետական շահերի հետ։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

