Սահմանն այնքան անպաշտպան է, որ անսպասելի որոշում են գտել
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ գրել էինք, որ Սեւ լճի տարածքում տեղավորված ադրբեջանցիների առջեւ մեր սահմանն այնքան անպաշտպան է, որ նրանք անարգել կարող են անցնել-հասնել մինչեւ Սիսիան։ Վիճակն այն աստիճան անհանգստացնող է եղել, որ տեղի բանակային կորպուսը որոշել է ականապատել Տեղ խոշորացված համայնքի Խոզնավարի գյուղատակի հատվածը՝ մոտավորապես մեկ կիլոմետր երկայնքով։
Մեզ հետ զրույցում նախկին համայնքապետ Վարո Գրիգորյանը հաստատեց այս լուրը՝ նշելով, որ ավելին չի կարող ասել։ Մենք տեղեկացանք նաեւ, որ ականապատման մասին տեղի բնակչությանը չեն զգուշացրել։ Իմացել են, երբ գյուղացիներից մեկի ձիերը սովորականի պես արածելով՝ հասել են ականապատ դաշտին ու պայթել ականի վրա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

