Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ)
20
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Պատերազմ Արցախում
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Կաթողիկոսի խիստ պայմանական հրաժարականի դեպքում ոչ թե իրավիճակը հանգուցալուծվելու է, այլ սկիզբ է առնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդառնալի ճգնաժամ «Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է

Հնարավո՞ր է արդյոք չարաշահումների ողջ մեղքը բարդել Հայկոյի վրա

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետին կից Պետական վերահսկողական ծառայության «բացահայտումը», թե Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք՝ 2018-21 թթ․, քաղաքապետարանում շուրջ 16 միլիարդ դրամի կամ մոտ 40 միլիոն դոլարի խախտումներ են եղել, միանգամայն սպասելի էր։ Քաղաքապետի ընտրությունը սարերի հետեւում չէ, ասում են՝ նույնիսկ սահմանված ժամկետից՝ 2023 թվականի սեպտեմբերից շուտ է անցկացվելու։ Հայկ Մարությանն էլ թեեւ հայտարարել է, որ դեռ չի որոշել՝ առաջադրվելու է ընտրություններին, թե ոչ, սակայն անցյալ տարվա նրա պատմական ելույթից հետո՝ իմպիչմենթի հարցով պատմական նիստում, շատերը կցանկանային նրան կրկին տեսնել այս պաշտոնում։

Եվ լուրեր կան, որ նա, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի քաղաքապետի թեկնածու։ Ուստի, ՔՊ-ին շտապ ՊՎԾ «բացահայտում» էր պետք։ Մարությանն իր ՖԲ-ում այդպես էլ գրել է․ «Ֆալշստարտով քաղաքապետի թեկնածու հայտարարած քաղաքական ուժը հանրությանը «պատրաստում է ընտրություններին»: Տղեք, ինչու չէ՝ նաեւ աղջկեք, ես Երեւանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել, կարող եք խորը շունչ քաշել ու հանգիստ լինել»։

Նկատենք, որ Մարությանը չի ասում՝ ոչ մի չարաշահում չի եղել։ Հայտնի է, որ ՊՎԾ ուսումնասիրությունը սկսվել է դեռ անցյալ տարվա գարնանը՝ ՊՎԾ նախկին պետ Տիգրան Ուլիխանյանի օրոք, կեսից դադարեցվել է, ապա շարունակվել ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի օրոք։ Ապրիլին, երբ Ուլիխանյանը դիմել էր քաղաքապետին՝ ուսումնասիրություն սկսելու խնդրանքով, Մարությանը նրան, կոպիտ ասած, «պասլատ» էր արել՝ այնուամենայնիվ, չհրաժարվելով ինֆորմացիա տրամադրելուց։

«Մի պահ կանգ առան ուսումնասիրությունները՝ պատերազմի ու կորոնավիրուսի պատճառով, հետո էլի վերսկսվեցին, ես ոչ բոլոր նյութերին եմ ծանոթ»,- ասաց ՊՎԾ նախկին պետ Տիգրան Ուլիխանյանը, որն արդեն ՔՊ անդամ չէ։ Նա զերծ մնաց գնահատականներից, բայց նշեց․ «Չգիտեմ, ով ում գլխին ինչ է ուզում բարդի։ Համենայնդեպս, հրապարակված նյութն էլ այն չի, որ կարելի է ինչ-որ մեկի գլխին բարդել։ Շատ խնդրահարույց բաներ են եղել, առնվազն իմ կողմից որեւէ կասկած կամ կանխավարկած, կամ տրամադրվածություն Մարությանի դեմ չի եղել»։ Օրինակ, գույքահարկի հավաքագրման հետ կապված խնդիրներ են եղել, կարելի՞ է սա համարել Մարությանի մեղքը։ «Դա համատարած խնդիր է, բոլոր տեղերում կան գույքահարկի խնդիրներ։ Դա ծրագրային ապահովման հետ կապված խնդիր է»,- ասաց ՊՎԾ նախկին պետը։

Բայց ի՞ նչ չարաշահման մասին է խոսքը։ Խախտումների միակ «բացվածքը» տալիս է «Ռադար» կայքը՝ շինթույլտվությունների տրամադրում, գույքահարկի վճարումներ, վառելիքի անհիմն ելքագրումներ՝ քաղաքապետարանի աշխատողների վրա, ինքնակամ կառույցների օրինականացում, ավելի քան 250 միլիոն դրամի գույքահարկի գումարներ՝ չհաշվառված ավտոմեքենաների համար, մեքենաները ներկայացվել են վաճառված, եւ գույքահարկի գումարները զրոյացվել են, շինթույլտվությունների տրամադրման գործընթացում են արձանագրվել չարաշահումներ, ինքնակամ կառույցներ են օրինականացվել՝ առանց տուգանք գանձելու, հողամասերի ուղիղ վաճառք։

Անգամ փողոցների նորոգման եւ ճեղքերի փակման աշխատանքները կատարվել են թերացումներով, եւ սա էլ է բարդվելու Հայկ Մարությանի վրա։ ՊՎԾ-ն, որն իրականացրել է ստուգումները, ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է այս տեղեկությունները, իսկ քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Լեւոն Սարդարյանն ընդամենը հայտնել է, որ «ստուգումների արդյունքները պաշտոնապես ուղարկվել են Երեւանի քաղաքապետարան՝ կարծիք հայտնելու»։

Քաղաքապետ Հրաչ Սարգսյանն էլ ասել է, որ մի քանի շաբաթից այն կավարտվի, եւ, հավանաբար, Մարությանի դեմ սկսված գործընթացը միս ու արյուն կստանա։ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, որը ժամանակին շատ էր քննադատում Հայկ Մարությանին, հարցրինք, թե նշված խախտումներից որոնք են վերաբերում կոնկրետ քաղաքապետին, եւ որոնց դեպքում այլ մեղավորներ կարող են լինել։

«Շինթույլտվության տակ անձամբ ստորագրում է քաղաքապետը։ Մեքենաների գույքահարկի խախտումները, ամենայն հավանականությամբ, նրա հետ կապ չունեն։ Ինքնակամ կառույցների օրինականացումը բացառիկ քաղաքապետի լիազորությունն է՝ օրենքով սահմանված, որն ասում է, որ հողազավթումների ու ապօրինի շինությունների նկատմամբ հսկողությունն իրականացնում է քաղաքապետը, հողազավթման մասին ծանուցվելուց տասնօրյա ժամկետում պարտավոր է միջոցներ ձեռնարկել։ Ինձ հայտնի են դեպքեր, երբ անձամբ ծանուցվելուց հետո նա կոնկրետ հողազավթումը չի վերացրել։ Դեպքերից մեկում ես եմ անձամբ իր հետ խոսել, որին ընթացք չի տրվել»,- ասաց նա։

-Ավտոմեքենաների վաճառքի հետ կապված թերացումները, որ, ասենք, մեքենան ներկայացվել է վաճառված, ու գույքահարկ է զրոյացվել՝ յուրացվել։

- Չեմ կարծում, որ այդտեղ փաստաթուղթ կա, որ քաղաքապետին հասնի։

- Վառելիքի անհիմն ելքագրումները քաղաքապետարանի աշխատողների վրա։ Սա, երեւի, կա՞պ ունի։

- Կդժվարանամ ասել, թե կոնկրետ որ կառույցի աշխատողներն են եղել։ Առհասարակ, «Երեւան տրանս» ՓԲԸ-ն է դա անում, որը վառելիքի սահմանաչափերը, հավանաբար, համաձայնեցրել է քաղաքապետի հետ․ ենթադրում եմ։ Այդ հիմնարկի ղեկավարն էլ, ով ազատվեց աշխատանքից, Մարությանի մերձավորն է եղել։

- Իսկ փողոցների նորոգման թերացումները ճի՞շտ է քաղաքապետի հետ կապելը, ասֆալտի ճեղքերի փակում եւ այլն։

- Տեխընդունող մարմինը շինբարեկարգման վարչությունն է, որը կա՛մ ընդունում է կատարված աշխատանքը, կա՛մ պահանջում է շտկել։ Եթե մի բան գրված է եղել, չի իրականացվել, բայց վարչությունն ընդունել է, ապա պետք է հասկանանք՝ շինբարեկարգման վարչությունն ինքնուրո՞ւյն է ընդունել, թե՞ քաղաքապետի համաձայնությամբ։ Չէի ասի, թե այդ մանր բաներն էլ են քաղաքապետի համաձայնությամբ եղել, բայց, ենթադրենք, մեծ ճանապարհ է վերականգնվել, որտեղ թերություն է հայտնաբերվել, հավանաբար, վարչության պետը կհարցներ քաղաքապետին։

Սա պետք է նայել ըստ իրավիճակի։ Փաստորեն, անգամ Դավիթ Խաժակյանը, որը երեք տարի խոսել է Մարությանի թույլ տված չարաշահումների մասին, ընդունում է, որ մեղավորներին փնտրելիս անհրաժեշտ է նայել ըստ լիազորության եւ ըստ իրավիճակի, ու ոչ բոլոր դեպքերում է մեղավոր քաղաքապետը։ Մեր տեղեկություններով, 40 միլիոն դոլարի խախտումների մեծ մասը վերաբերում է թաղապետարաններին եւ քաղաքապետարանի ենթակայության տարբեր կառույցներին, սակայն սրանց մեղքը փորձելու են բարդել Մարությանի վրա։

Համառոտ հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին նախ շշուկ տարածվեց, որ Մարությանը չի կատարում Նիկոլի հրամանները, հետո ներկայացվեց, թե ոչ թե Նիկոլը, այլ ավագանին է դժգոհ Մարությանից, եւ դեկտեմբերի 17-ին սկսվեց իմպիչմենթի ստորագրահավաք։ Իսկ 5 օր անց արդեն կայացավ պատմական նիստը, որի ժամանակ Մարությանն անարգանքի սյունին գամեց Նիկոլին, որի հետ հեղափոխության ոգուն հավատարիմ Մարությանը, պարզվեց՝ «աշխարհայացքային խզում» ուներ։

Ելույթում ամեն ինչ կար՝ յուրայիններին գաղտնի միլիոնանոց աշխատավարձեր տալու, ՔՊ-ականների՝ «գործ տվող» լինելու, ՖԲ լայքի համար գործից ազատելու, բյուջեի հաշվին գնված 200 հազար դոլարանոց մեքենաների, տապալված տենդերների եւ այլ հետհեղափոխական «սարսափների» մասին, որոնց հանրությունը ծանոթ էր ԶԼՄ-ների հրապարակումներից, բայց քաղաքապետի շուրթերից լսելն առանձնահատուկ հաճույք էր։

Այդ ելույթը բարձրացրեց Մարությանի վարկանիշը, որը քաղաքապետի պաշտոնում՝ առանց վարորդի, էկոնոմ դասի մեքենա էր վարում, իր աշխատավարձը չէր բարձրացնում եւ այլն։ Հիմա եկել է այդ վարկանիշն իջեցնելու ժամանակը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan