Թուրքական Ալանիա հանգստավայրում ռուս զբոսաշրջիկ է խեղդվել
Թուրքական Ալանիա հանգստավայրի մոտակայքում ռուս զբոսաշրջիկ է մահացել: Այս մասին հայտնում է Dogan News գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, երբ 68-ամյա Նիկոլայ Կ.-ն գնացել է լողալու: Որոշ ժամանակ անց տեղացիները նկատել են, որ տղամարդը սկսել է խեղդվել, և դուրս են հանել նրան ափ:
Նշվում է, որ բուժաշխատողները ժամանել են դեպքի վայր, սակայն տղամարդն արդեն մահացած է եղել: Նրա մարմինը դիահերձման նպատակով տեղափոխվել է Անթալիա քաղաքի դատաբժշկական փորձաքննության ինստիտուտ:
Աղբյուրը՝ Tert.am