Կործանվել է Բորժոմիում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող ուղղաթիռը. Տեսանյութ
Վրաստանում վթարի է ենթարկվել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող ուղղաթիռներից մեկը, այն ընկել է ջրի մեջ: Ինչպես հաղորդում է Грузия Online-ը, ուղղաթիռի անձնակազմը չի տուժել:
Դեպքը տեղի է ունեցել Բորժոմիի կիրճում, երբ ուղղաթիռը ջրի պաշար հավաքելու նպատակով իջել է այնտեղ գտնվող ջրամբարը:
Նշվում է, որ դա Վրաստանի սահմանապահ ծառայության միակ ուղղաթիռն էր, որն օգտագործվում էր անտառային հրդեհի մարման համար:
Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Բորժոիմում բռնկված և գրեթե մեկ շաբաթ շարունակված հրդեհն այս պահին մարված է:
Հրդեհը բռկվել էր օգոստոսի 20-ին, սկզբում այն հաջողվել էր մարել, սակայն ավելի ուշ կրակի օջախները նորից տարածվել էին՝ սաստիկ քամու պատճառով: