Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են
11
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Պատերազմ Արցախում
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է

«Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան

Խորհրդարանի պատմությունը, թերևս հարուստ է խմբակցությունները լքելու, կուսակցությունները փոխելու դեպքերով։ «Ուզում ենք անկախ պատգամավոր լինել»,–սա իրենց պատճառաբանությունն է։ Այս երևույթներին մենք հիմնականում անդրադառնում ենք սոսկ քաղաքական֊բարոյական տեսանկյունից, սակայն պակաս կարևոր չէ իրավական կողմը, ուստի կոնկրետ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայտարարությունը, որ որոշել է հրաժարական չտալ ու շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի անկախ նախագահ, «Փաստինֆո»-ն խնդրեց մեկնաբանել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր իրավաբան Գևորգ Դանիելյանին։

-Պարոն Դանիելյան, ի՞նչ է նշանակում «անկախ պատգամավոր», իսկ հիմա արդեն՝ «անկախ նախագահ», ի՞նչ է, խմբակցությանն անդամակցելը Սահմանադրության որևէ դրույթով կաշկանդում է պատգամավորին։ «Մարդու իրավունքների պաշտպանությունը անկուսակցական առաքելություն է», կամ «որոշել եմ շարունակել իմ գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ, ԱՆԿԱԽ նախագահ»։ Սրանք ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայտարարության տեքստից են։

-Իհարկե, ոչ, պատգամավորների պարագայում գոյություն չունի այդպիսի տեսակավորում։ իսկ իրավական հարթությամբ, մեղմ ասած, խրթին վիճակ է ստեղծվել, որը ցանկացած պահի կարող է ուղղվել հենց իր՝ «անկախ նախագահի» դեմ, ինչն անցանկալի է։ Անդրադառնանք սոսկ մի քանի, առավել առանցքային հարցադրումների։Նախ, ինչպես ասեցինք՝ «անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի։ Զուտ կենցաղային, հրապարակախոսական հարթությամբ այդպես կոչում են խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին, ինչը նոնսենս է, պատգամավորները չեն լինում «կախյալ» և «անկախ»։ Նրանցից յուրաքանչյուրին անվերապահորեն տրված է ներկայացուցչական մանդատ. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով» (Սահմանադրության 94-րդ հոդված)։

Այնուամենայնիվ, եթե պատգամավորն իրեն «անկախ է» կոչում, իրավական ձևավորված մշակույթից ելնելով, ինչին անդրադարձանք վերևում, ինքն իրեն անխուսափելիորեն դնում է խմբակցությունից դուրս եկածի կարգավիճակում, ինչը նաև տրամաբանական է։ Մի կողմ թողնենք այն, որ մարդու իրավունքների պաշտպանությունը քաղաքական առանցքային կառույցի կարգավիճակ ունեցող Ազգային ժողովի մշտական հանձնաժողովում չի կարող լինել անկուսակցական առաքելություն, պարզապես ընդգծենք զուտ իրավական հիմքը։ Խնդիրն այն է, որ այսպես կոչված՝ «անկախ պատգամավորը», իմա՝ խմբակցությունից դուրս եկածը կարող է մնալ նույն հանձնաժողովում բացառապես երկու դեպքում՝ ա) եթե այդ խմբակցությունը նրա տեղում խմբակցության այլ անդամի չի նշանակում, և բ) հանձնաժողովում առկա է այլ թափուր տեղ («Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 4րդ մաս)։ Ընդ որում, նույն հոդվածի համաձայն, այս հիմքերը իմպերատիվ չեն, այլ կարող են գործել, եթե չի խախտվում՝ մշտական հանձնաժողովում տեղերի բաշխման համամասնությունը, որը պայմանավորված է խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվով։ Խմբակցության դիրքորոշումը հայտնի է, ուստի դրան չանդչադառնանք։

Իսկ սա նշանակում է, որ «անկախ նախագահի» նշանակման և այդ պաշտոնում պահելու ողջ հայեցողությունը վերապահվում է իշխանական խմբակցությանը, այսինքն՝ վերջինս դե ֆակտո փորձելու է ստանձնել իրենց անկախ գործող պատգամավորի անկաշկանդ «առաքելությունը»։

-Ինչպիսի՞ն է միջազգային փորձը՝ խմբակցություններից պատգամավորների դուրս գալու կտրվածքով և ի՞նչ իրավական հետևանքներ են նախատեսված։

-Արտասահմանյան երկրներում այսպիսի իրավիճակներ խիստ հազվադեպ են հանդիպում, եղած դեպքերն էլ քննարկվում են զուտ բարոյական հարթությամբ։ Ինչ վերաբերում է իրավական հիմքերին, ապա դրանք նույնական են հայրենական իրավական կարգավորումների հետ։ Այո, իրավիճակներ կան, որոնք միանշանակ չեն կարող հանգեցնել սանկցիաների, այլապես կխաթարվի ներկայացուցչական մանդատի բուն էությունը։ Սահմանափակումները, հիմնականում վերաբերում են մշտական հանձնաժողովներում ներգրավվածությանը, ինչին արդեն անդրադարձանք։

Իհարկե, նախկին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում այս հարցը հստակ կարգավորված չէր, իսկ Սահմանադրական դատարանն էլ, քննելով հենց համանման իրավիճակ, հանգել էր այն եզրակացության, որ խմբակցությունից դուրս գալը ինքնըստինքյան հանգեցնում է պատգամավորի լիազորությունների դադարմանը։ Սակայն ներկայիս Սահմանադրությունը ելակետ է ընդունել մանդատի կարգավիճակի այլ հիմնադրույթներ, որոնց պարագայում արդեն խմբակցությունից դուրս գալն ինքնըստինքյան չի հանգեցնում պատգամավորի լիազորությունների դադարմանը։

Ինչ խոսք, սա բարձրացնում է և ընդդիմադիր և իշխանական խմբակցությունների պատասխանատվությունը և պահանջում, որպեսզի լինեն առավել հեռատես և ոչ միայն ընտրվեն, այլև դե ֆակտո գործեն լեգիտիմ, քանզի, ինչպես ասում են՝ «փայտն ունի երկու ծայր»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>