Թուրքիան ձերբակալել է հացահատիկով ռուսական նավը
Թուրքական Քարասու նավահանգստի տարածքում հացահատիկի բեռով ռուսական «Ժիբեկ Ժոլի» նավը կալանվել է. հայտնում է Reuters-ը։
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարի խոսքով՝ թուրք քննիչները մտադիր են պարզել հացահատիկի ծագումն ու պարզել՝ արդյոք այն գողացվել է։
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ «Ժիբեկ Ժոլին», որը դուրս է եկել Զապորոժիեի շրջանի Բերդյանսկ նավահանգստից, տեղափոխել է Ուկրաինային պատկանող 4,5 հազար տոննա հացահատիկ։
«Настоящее время»-ն գրում է, որ կալանված բեռնանավը պատկանում է ղազախական KTZ Express ընկերությանը, սակայն վարձակալել է ռուսական Green-Line ընկերությունը։
ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ հուլիսի 1-ից բեռնանավը սպասում է թուրքական իշխանությունների թույլտվությանը Քարասու նավահանգիստ մուտք գործելու համար, սակայն այն չի ստացել։