Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են
11
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Պատերազմ Արցախում
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է

Լաչինի միջանցքը հանձնելուց հետո Ադրբեջանն Արցախն ամբողջությամբ կզրկի էլեկտրաէներգիայից և գազից.փորձագետ

«Փաստինֆո»-ն գրում է․

Բացարձակ որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը կապահովի Բերձորը շրջանցող նոր ճանապարհով անվտանգ երթևեկությունը,  իրենք այդ ճանապարհը կառուցում են, որպեսզի թույլ տան, որ հայերը արտագաղթեն Արցախից այդ ճանապարհով:«Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը:

Ինչպես հայտնել ենք՝ Ադրբեջանն արդեն ավարտին է հասցնում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ  նախատեսված Բերձորը շրջանցող ճանապարհի կառուցումը, մինչդեռ հայկական կողմն իր հատվածում անգամ չի էլ մեկնարկել նոր ճանապարհի կառուցման աշխատանքները: Թեեւ նշված հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որ նոր ճանապարհի շահագործման հանձնվելուց հետո Լաչինի միջանցքը պետք է հանձնվի Ադրբեջանին, այդուհանդերձ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ Բերձոր և Աղավնո գյուղերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության  տակ։

Մեզ հետ զրույցում անվտանգության  հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը վստահություն հայտնեց, որ Ադրբեջանի կողմից նոր ճանապարհի կառուցման նպատակը մեկն է՝ Լաչինում ապրող բնակչությանը դուրս մղել այնտեղից, այսինքն՝ Լաչինում, Աղավնոյում ու մյուս գյուղերում , որտեղ հայություն է մնացել, նրանց վերջնականապես դուրս են մղելու և  նոր ճանապարհ տալու անվան տակ այդ բնակավայրերը դատարկելու են Արցախից, որպեսզի հետագայում փորձեն ընդհանրապես կտրել Արցախը Հայաստանից.

«Ադրբեջանցիները, ի տարբերություն հայկական կողմի, տրամաբանություն են դնում իրենց գործողությունների մեջ, այն է՝  Արցախը հայաթափումը։ Այլ տրամաբանության մեջ  Ադրբեջանի գործողությունները պետք չէ գնահատել, նպատակն է Արցախը հայաթափել, որպեսզի հետագայում հասնեն նաև Հայաստանի հարավի հայաթափմանը և ամբողջովին նվաճմանը, սրա մասին իրենք բացահայտ հայտարարում  են, իրենց միակ նպատակը սա է, իսկ հայկական կողմի ցանկացած պնդում, որ դա կլինի ապահով ճանապարհ,  ընդամենը ադրբեջանական ջրաղացին ջուր լցնելու փորձ է»,-ասաց Մանվելյանը:

Փորձագետը նաև ահազանգում է՝ Ադրբեջանի կողմից կառուցվող այդ ճանապարհահատվածով  է անցնում Հայաստանից դեպի Արցախ  անցնող էլեկտրաէներգիան, գազի խողովակը, իսկ Լաչինի  միջանցքը հանձնելուց Ադրբեջանն Արցախն ամբողջությամբ կկտրի էլեկտրաէներգիայից և գազից.

«Նոր ճանապարհով տեսականորեն նաև պետք է նոր գազի խողովակաշար ու նոր էլեկտրաէներգիայի համակարգ անցնի, հարց է առաջանում, ո՞վ է սրանք կառուցելու, հայկական կողմն  անգամ ճանապարհը չի կառուցել, հետևաբար, ո՛չ խողովակաշար, ո՛չ էլ էլեկտրաէներգիայի համակարգ չեն կառուցի»,-ասաց փորձագետը:

Հարցին՝ այդ դեպքում հայկական կողմն ինչո՞ւ է համաձայնություն տվել, որ Ադրբեջանն իր ճանապարհը կառուցի մի երթուղով, որի հետևանքով  Արցախի մի շարք գյուղեր հայաթափվելու են, ինչպես նաև կարևոր ենթակառուցվածքներ են հայտնվելու Ադրբեջանի վերահսկողության  տակ, Արմեն Մանվելյանն ասաց.

«Հայկական կողմ հասկացությունը շատ հարաբերական է, այսօրվա իշխանություններին շատ մեծ վերապահումով պետք է հայկական կողմ համարել, նրանք հայանպաստ ոչինչ չեն անում, ամեն ինչ անում են այն օրակարգով, որը թելադրվում է Բաքվից կամ Անկարայից, երբ գիտակցում եք, որ Հայաստանում մենք գործ չունենք հայկական իշխանության հետ, ամեն ինչ ընկնում է իր տրամաբանական հիմքի վրա և պարզ է դառնում՝ ինչու են նման քայլերի գնում, իսկ քայլերն անում են մի նպատակով,որպեսզի հայաթափեն Արցախը, այս առումով Բաքվի ու գործող իշխանության շահերը լիովին համընկնում են»,-ասաց զրուցակիցը:

Մեզ հետ զրույցում Արմեն Մանվելյանը նույնպես ընդգծեց, որ  եռակողմ հայտարարության մեջ Բերձորի և Աղավնոյի հանձնելու մասին խոսք չկա, միևնույն ժամանակ փաստելով, որ Լաչինի միջանցքը հանձնելով՝ հայկական կողմը  ստորագրել է նաև այդ բնակավայրերի հանձնումը.

«Փաստացի, սա բանավոր համաձայնություն է, եթե Լաչինը հանձնում ես, պարզ է, որ Բերձորը և Աղավնոն պահելը ֆիզիկապես անհնարին է լինում»,-ասաց Մանվելյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>