Այսօր վերաքննիչը քննության է առնելու Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին փաստաբանի ներակայացրած բողոքը
Դիտել նաև
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա
Եթե հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա. Ռուբեն Վարդանյան
ԱԺ նախագահը ընդունել է Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումը
Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել. Ընտանիքի հայտարարությունը
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
Այսօր՝ ժամը 15:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Լուսինե Հովհաննիսյանի, քննության է առնելու Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատավոր Արմեն Շիրոյանի որոշման դեմ իմ կողմից հունիսի 16-ին ներկայացված բողոքը։
Արդարության համար պետք է փաստեմ, որ դատավոր Հովհաննիսյանը բավականին արագ նշանակեց դատական նիստը։
Համեմատության համար նշեմ, որ Գերասիմին կալանավորելու բուն որոշման դեմ իմ կողմից դեռևս մայիսի 17-ին ներկայացված բողոքը մակագրվել էր դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, մինչ այս պահը այդ բողոքը դատական նիստում չի քննարկվել և Աստված գիտի, թե երբ է քննարկվելու։
Ամեն դեպքում լիահույս եմ, որ դատավոր Հովհաննիսյանը կհաստատի բողոքարկվող դատական ակտի ապօրինի լինելու հանգամանքը։
Ասածս ինչ է՝ նմանատիպ իրադրությունների մասին Քրիստոսը խոսել է դեռևս 2 հազարամյակ առաջ՝
«...ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ կդատվեք, և ինչ չափով որ չափեք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն», Մատթեոս 7:2
Բենիկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

