Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են
11
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Պատերազմ Արցախում
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է

Էշով ԱԺ-ի մոտ ակցիա իրականացրած Սևադա Ղուկասյանն ազատ է արձակվել

Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչ, ԱԺ շենքի դիմաց էշով ակցիա իրականացրած Սևադա Ղուկասյանը, ով հունիսի 2-ին  երկու ամսով կալանավորվել էր սուտ մատնության մեղադրանքով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով, այսօր ազատ է արձակվել։

Սևադա Ղուկասյանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ  երկու օր առաջ եղել է նախնական դատական նիստը, որի ընթացքում խափանման միջոցը փոխելու հարց է բարձրացվել իրենց կողմից, և այսօր նա 2,5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Դատական առաջին նիստը նշանակված է հուլիսի 8-ին:

Սերգեյ Հարությունյանը հայտնեց, որ Սևադան ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

«Սևադան հաղորդում էր տվել հանցագործության վերաբերյալ, որ իր նկատմամբ բռնություն է  եղել ոստիկանի կողմից, այդ ընթացքում ատամն է կոտրվել, հետո ինչ-ինչ հանգմանքներով հայտնվեց ինչ-որ մի ձայնագրություն, որտեղ իբր թե Սևադան կատակով էր ասում, թե լուրջ, չգիտեմ...Այնուհետև քրեական գործ էր հարուցվել Սևադայի նկատմամբ սուտ մատնության հոդվածով,և որոշ ժամանակ անց նա ընդունել է  մեղքը։ Եթե եղել է սուտ մատնություն, ճիշտ չէ, մյուս կողմից էլ գտնում եմ, որ անզոր վիճակից է։ Տեսնում եք ոստիկանների կողմից որքան բռնություն, անհամաչափ ուժ է կիրառվել ու անպատիժ մնացել այդ ամենը։  Եթե այդ ամենի հետևանքով եղել է սուտ մատնություն, ցավալի է, չեմ արդարացնում, բայց հասկանում եմ, որ իր անզորությունից է եղել, իսկ եթե սուտ մատնություն չի եղել, պարզապես գտնվելով կալանավայրում, հուսահատ, ճնշված վիճակում է մեղքը ընդունել»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ երկու դեպքում էլ երկրում ստեղծված իրավական, ոչ արդարացի դատական համակարգի, բացթողումների հետևանք է։ 

«Ամեն դեպքում, որ պատճառով էլ արած լինի, գտնում եմ, որ հետևանք է երկրում առկա ոչ առողջ մթնոլորտի»,- ընդգծեց Ս.Հարությունյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>