Մանաթին մուննաթ
Հունիսի 29-30-ը Վրաստանում կայացել է հայ-ադրբեջանական փորձանքագետների հանդիպում։ Նայեցի հայկական կողմից մասնակիցների ցուցակը։ Նրանց մեջ էր նախկին ռուսախոս և պրոռուսական գործիչ, հետագայում տարբեր ճամբարներ փոխած, ղազախամոլ, ապա ծառուկյանամոլ, այսօր թրքամոլ «գործիչ» Ստեփան Գրիգորյանը։ Հիշեցնեմ, որ այս գործիքը թուրքական Անադոլու գործակալությանը տված հարցազրույցում կողմ էր արտահայտվել «Զանգեզուրյան միջանցքին»։ 2014թ․ Թբիլիսիում հայ-ադրբեջանական հանդիպման ժամանակ սույն գործիքն այսպիսի միտք հայտնեց․ «Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանում բոլորը կողմ են ստատուս քվոյի պահպանմանը։ Եվ ես հասկանում եմ ադրբեջանցիներին, որ հաճախակի կրակում են հայ սահմանապահների ուղղությամբ»։ Այս գործիքը դատարանի վճռով ընդունեց, որ ինքը ստախոս, բանսարկու է։ Սակայն․․․ նա ցանկալի հյուրն է «առաջադեմ», «ժողովրդավարական արժեքներ» քարոզող լրատվամիջոցների, նույն արևմտյան ծրագրերի համար։ Պատկերացնում եմ, թե նա ինչպես է սողացել ադրբեջանցիների առջև։ Ի՞նչ ասեմ՝ մանաթին մուննաթ։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից