Գերմանիայից դեպի Թուրքիա ուղևորահոսքը նվազել է
Գերմանիայի օդանավակայաններից Թուրքիա մեկնող ուղևորների թիվը նկատելիորեն նվազել է: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ 2017թ. հունվար-հունիս ամիսներին Գերմանիայի բոլոր օդանավակայաններից արտերկիր է մեկնել 55 մլն 157.000 մարդ:
Այդ ընթացքում ուղևորահոսքի ամենամեծ անկումը գրանցվել է Թուրքիա և Բրազիլիա ուղղությունների դեպքում: Եթե 2016թ. առաջին կիսամյակում Գերմանիայից Թուրքիա էր մեկնել 2 մլն 759.000 մարդ, ապա 2017թ. նույն ժամանակահատվածում Թուրքիա մեկող ուղևորների թիվը հասել է 2 մլն 507.000-ի:
Միևնույն ժամանակ, Գերմանիայից ամենամեծ թվով ուղևորներ են մեկնել դեպի Եգիպտոս. այս ուղղությունը նախընտրել է երկրց դուրս մեկնողների 49.4 տոկոսը: Եվրոպական երկրներից գերմանացիների ամենանախընտրելի ուղղությունը 2017թ. եղել է Իսպանիան:
Աղբյուր` Ermenihaber.am