ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
17
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Ինչո՞ւ է իշխանությունն ազատվում Իշխան Սաղաթելյանից

Yerkir.am-ը գրում է. «ՀՀ կապիտուլյացիոն իշխանությունները շարունակում են «բռնաբարել» ՀՀ սահմանադրությունը և տապալել «ժողովրդավարության բաստիոն» հայտարարված Հայաստանի սահմանադրական կարգը:

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ-ի և Արցախի թշնամիների հետ քիրվայություն անող փաշինյանական խունտան նախաձեռնել է ԱԺ-ում  զբաղեցրած պաշտոններից հեռացնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին (ԱԺ փոխնախագահ) և Վահե Հակոբյանին (ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ):

2022 թ. ապրիլին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ իրենց պայքարն այսուհետ շարունակելու են փողոցում, այլ ոչ թե ԱԺ-ի շենքում` որպես վերջնանպատակ նշելով մեծ ողբերգությունների պատճառ դարձած այս իշխանությունների հեռացումը:

Իրենց 5 էջանոց «հիմնավորման» մեջ ՔՊ-ականները բազմաթիվ ծիծաղելի «փաստարկներ» են ներկայացնում, օրինակ՝ բացակայություններ, «բախումներ հրահրել ցուցարարների և ոստիկանների միջև», «ԱԺ փոխնախագահի պարտականությունների չկատարում» և այլն:

ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածի առաջին կետում նշված է, որ տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից, որպես կանոն՝ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունից:

Այսպես՝ Իշխան Սաղաթելյանի կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելը ՔՊ-ի «նվերը» չէ, ինչպես նրանք են ցանկանում ցույց տալ, այլ, ըստ օրենքի, ընդդիմությանը նախատեսված պաշտոն է, իսկ այդ պաշտոնին ընդդիմությանը և, մասնավորապես, Սաղաթելյանին, նշանակել է 269,441 քաղաքացի:

Ընդդիմադիրների դեմ շարքային ոստիկանի էժանագին ցուցմունքի նմանվող այս «հիմնավորումը» սեփական ընտրազանգվածին մոլորեցնելու, նրանց հանրության այլ հատվածի հետ թշնամացնելու հերթական փորձերից է:

ՔՊ-ականների կողմից Իշխան Սաղաթելյանին` իր պարտականությունները չկատարելու մեջ մեղադրելը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սեփական անմեղսունակությունն ու ապազգային գործելաոճը  կոծկել, իսկ այս օրերին նաև Բերձորի, Աղավնոյի դավաճանական հանձնման գործընթացից հանրության ուշադրությունը շեղել:

Իրականում, Իշխան Սաղաթելյանն անցած ամիսների ընթացքում ակտիվորեն մասնակցել է խորհրդարանական կյանքին, հանդես եկել բազմաթիվ ելույթներով,  գործընկերներ Արամ Վարդևանյանի և Աղվան Վարդանյանի հետ 2022 թ. մարտին հեղինակել է նաև հույժ կարևոր օրինագիծ, որով առաջարկվում էր քրեականացել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն. ինչպես և սպասելի էր, ՀՀ իշխանությունները դեմ քվեարկեցին և մերժեցին հիշյալ օրինագիծը` ցույց տալով, որ շարունակելու են հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնելու՝ իրենց դավադիր քաղաքականությունը: 

Իշխան Սաղաթելյանի խորհրդարանական գործունեության մաս են կազմել նաև 2021 թ. նոյեմբերին նախաձեռնված խորհրդարանական լսումները: Նշված նախաձեռնության միջոցով բազմաթիվ արտախորհրդարանական ուժեր և անհատ գործիչներ, գիտնականներ ու մասնագիտական հանրույթի ներկայացուցիչներ մեկ ամբողջ օր խորհրդարանի ամբիոնից հնչեցրել են լրջագույն մտահոգություններ և առաջարկներ սահմանազատման ու սահմանագծման տխրահռչակ գործընթացի վերաբերյալ: 

Իրականում, փաշինյանական ռեժիմը Իշխան Սաղաթելյանից փորձում է ազատվել նաև մեկ այլ պատճառով. ԱԺ-ում իր իննամսյա գործունեության ընթացքում (2021 թ. օգոստոսից 2022 թ. ապրիլ) նա հանդիպել է բազմաթիվ օտարերկրյա պատվիրակությունների հետ` ներկայացնելով ՀՀ-ում տիրող իրական վիճակը, իշխանությունների հակաժողովրդավարական գործելակերպը, Հայաստանի գլխին կախված անվտանգային խնդիրները և այլն: Ահա հենց սույն հանգամանքն է նաև լրջագույնս ցավեցրել Փաշինյանին և նրա խմբակին, քանզի Իշխան Սաղաթելյանի միջոցով միջազգային կազմակերպությունները և օտար պետությունները աղերսվել են ՀՀ-ում տիրող իրականության հետ, այն իրականության, որը խեղաթյուրելով` փաշինյանական բռնատիրական ռեժիմը ՀՀ-ն ներկայացնում է որպես ժողովրդավարության լոկոմոտիվ: 

Ի հավելումն այս ամենին` Սաղաթելյանը՝ որպես ԱԺ փոխնախագահ, հանդիպումներ է ունեցել նաև Սփյուռքի կառույցների, ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ  հանձնախմբերի և Սփյուռքում հայանպաստ գործունեություն ծավալող օտարազգի գործիչների հետ: ԱԺ փոխնախագահը, ի տարբերություն ԱԺ նախագահի, իշխանական փոխնախագահների և Փաշինյանի իշխանության վերնախավի, հանդիպումներ է ունեցել նաև Արցախի պատվիրակությունների հետ, բազմիցս այցելել Արցախ և ձեռնամուխ եղել արցախահայության առջև ծառացած մարտահրավերների լուծման գործին: 

Ստորև հավելվածի տեսքով ներկայացնում ենք Իշխան Սաղաթելյանի խորհրդարանական արդյունավետ գործունեության մասին փաստող տեսանյութերի հղումներ». 

https://www.youtube.com/watch?v=W32WyjcKj9E
 
https://www.youtube.com/watch?v=BYGd99XvQBU
 
https://www.youtube.com/watch?v=sC9EYx5_mUA
 
https://www.youtube.com/watch?v=nNkYYcS-bwE
 
https://www.youtube.com/watch?v=DkSBrZxHpgU
 
https://www.youtube.com/watch?v=TBnWhP5Vnpg
 
https://www.youtube.com/watch?v=Zx0PoOBOq1o
 
https://www.youtube.com/watch?v=bbM6EkQ_3oM
 
https://www.youtube.com/watch?v=FoBYAc7yBZ4
 
https://www.youtube.com/watch?v=iGKLaTzLPgs
 
https://www.youtube.com/watch?v=w1ph-zPDYts
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>