«Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով
28
ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Պատերազմ Արցախում
Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Հունիսի 18-ին կալանավորված գեներալը, մեկ տարի մեղադրյալի կարգավիճակ ունենալով, անգամ քննչական չի հրավիրվել․ փաստաբան

Հունիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:

«Կատարված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում գործող ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքի ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանն օժանդակելով մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը՝ ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքն ընդունելու գործընթացին և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, կրակոցների արդյունքում արձանագրվել են պահանջվող նորմերից բավական մեծ չափի թերաթռիչքներ, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար՝ անհնար է եղել մատակարարված հրանոթները կիրառելու դեպքում արձակել թիրախային կրակոցներ և լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ»,- նշված է ԱԱԾ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Սրանից հետո այս գործով որևէ այլ գործողության կամ անձի մասին պաշտոնական տեղեկություն չի եղել, այսինքն՝ պահպանվել է լռություն։

168.am-ը գեներալ Արմեն Հարությունյանի փաստաբան Հակոբ Ենոքյանից փորձեց պարզել՝ արդյոք այս ընթացքում հրանոթի արկերի գործի շրջանակում որևէ նոր գործողություն արվե՞լ է, որը չի հրապարակայնացվել, կամ գործում կա՞ ներգրավված նոր անձ։

«Ո՛չ, նոր անձ չկա, նույնիսկ գործով նոր հանգամանք չկա։ Գեներալ Արմեն Հարությունյանը մեկ տարուց ավելի ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, սակայն նրա նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրված չի եղել մինչև այս տարվա հունիսը, և նա այդ ընթացքում երբևէ չի խոչընդոտել գործի քննությանը։

Ավելին, նա չի հրավիրվել քննչական։ Տեղեկացնեմ, որ գեներալ Հարությունյանը ձերբակալվել է 2022-ի հունիսի 16-ին, կալանավորվել՝ հունիսի 18-ին։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ եթե մարդուն ամենասկզբից չեն տանում կալանքի, դրանից հետո մարդուն կալանավորելու համար պետք է ավելի ծանրակշիռ փաստեր ներկայացնես։

Այսինքն, ինքը պետք է խախտած լինի իր նկատմամբ ընտրված ավելի մեղմ խափանման միջոցի պայման, կամ պիտի կատարի այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածի 1-ին մասով։

Օրինակ, խոչընդոտի քննությանը, հանցանք կատարի, կանչեն, և նա չներկայանա, թաքնվի, նյութեր ոչնչացնի և այլն։ Հիմա նման ոչ մի հանգամանք չկա, գեներալն էլ պարտավորություն չի ունեցել ինչ-որ վարքագիծ դրսևորելու։ Այսինքն, նրան կալանավորելը բացարձակ հայեցողության հարց է եղել։

Կրկնում եմ՝ մեզ համար տարակուսելի է եղել, որ քննիչը մեկ տարվա ընթացքում Արմեն Հարությունյանին մի անգամ չի կանչել, հետո որոշում է կայացվում ձերբակալել։ Իշխանափոխությունից հետո, այսպես ասած, նոր ռեժիմ ստեղծվեց՝ ում ուզում են, ձերբակալում են, իսկ առաջ դրա համար որոշակի նպատակ և երաշխիք պիտի լիներ։ Հիմա անունը դնում են կալանավորելու համար և ցանկացած մարդու կարող են ձերբակալել։ Այս նույն ռեժիմով քննիչը որոշումը կայացրել՝ տվել է, դատավորն էլ սիրուն․․․

Կալանավորման ակնհայտ աբսուրդը հետևյալն է․ ես բողոքարկել էի ձերբակալումը, դրա բողոքը մերժելու համար դատավորը գրել էր, որ քննիչը ներկայացրել է քննության համար խոչընդոտելու փաստական տվյալ, բայց չի մանրամասնել՝ որն է դա։ Արդեն հետո, երբ կալանավորման տիրույթում է այդ հարցը քննարկվել, ինքը գրել է՝ այդպիսի փաստական տվյալ չի ներկայացվել։ Նույն ակտի մեջ նույն փաստի վերաբերյալ 2 դիրքորոշում է ներկայացրել․ մի դեպքում՝ փաստի առկայության վերաբերյալ (չփաստարկված-փաստաբան), մյուս դեպքում՝ բացակայության։ Սա աբսուրդ է»,- մանրամասնեց գեներալի պաշտպանը՝ հավելելով, որ Արմեն Հարությունյանը՝ որպես իսկական սպա, չի ցանկանում դեռ շատ հանրայնացնել իր նկատմամբ հետապնդումը։

Նշենք, որ ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ Արմեն Հարությունյանը գեներալ է դարձել Նիկոլ Փաշինյանի օրոք՝ 2019-ի նոյեմբերին: Ավելի ուշ գեներալ Հարությունյանը միացել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԳՇ հայտարարությանը: 2022-ի փետրվարին նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

Գործի համատեքստում հիշեցնենք, որ 2021-ի փետրվարի սկզբին Ազգային անվտանգության ծառայությունը բերման էր ենթարկել Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո»):

Ըստ ԱԱԾ-ի` «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել 2018թ. բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977թ. չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որն էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։

ԱԱԾ-ն այդ ժամանակ հայտնել էր, որ Դավիթ Գալստյանի ընկերությունը Պաշտպանության նախարարությունից այս գործարքի դիմաց ստացել է մեկ միլիոն դոլարից ավելի գումար:

Ավելի ուշ, երբ Դավիթ Գալստյանն անցնում էր «հրթիռների գործով», գործարարի փաստաբան Արմեն Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել էր նաև հրանոթի արկերի գործին՝ նշելով.

«Քրեական դատավարությունը նախատեսում է անկախ փորձագետի ինստիտուտը, որի դեպքում բացառվում է որևէ կաշկանդվածություն։ Մենք պատրաստ ենք հրավիրել մասնագետների Եվրոպայից, Ռուսաստանից։ Այդպես ենք արել նաև նախկին քրեական գործով (նկատի ունի հրանոթի արկերի գործը.- Մ.Պ.): Սակայն նախաքննության մարմինը հրաժարվել է մեր ներգրաված մասնագետներից։ Իսկ այս գործով մենք դրսի մասնագետներից ստացել ենք մասնագիտական կարծիքներ, որոնք անպայման կներկայացվեն նախաքննության մարմնին։ Սակայն այդ կարծիքները չեն կարող փոխարինել դատավարությամբ նշանակված փորձաքննության եզրակացությանը, որը որպես ապացույցի տեսակ՝ ավելի ծանրակշիռ է։ Մենք արդեն իսկ հիմնավորել ենք, որ հրթիռների որակի և անպիտան լինելու պնդումներն անհիմն են անհերքելի փաստարկներով։ Դա է պատճառը, որ նախաքննության մարմինը հրաժարվել է փորձաքննություն իրականացնել, քանի որ իրենց համար էլ, կարծում եմ, ակնհայտ է այդ փաստը, որ փորձաքննության արդյունքներով մեղադրանքները կհիմնազրկվեն։ Նույն պատկերն էր նաև նախորդ գործով։ Փորձաքննությունը, որքան հնարավոր է՝ ձգձգեցին, վերջում փորձաքննության ընթացքում գրանցվեցին գերազանց արդյունքներ, ինչը մերկացրեց ապրանքի անորակ լինելու հետ կապված կեղծ մեղադրանքը»,- ասել էր գործարարի փաստաբանը:

Մանրամասները՝ 168.am-ում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>