Միհրան Հարությունյանը պատրաստվում է ըմբշամարտի դպրոց բացել Արցախում
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը ցանկանում է ըմբշամարտի դպրոց բացել Արցախում։ Ըմբիշն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել` դրան կից կատարելով հետևյալ գրառումը.
«Ընկերներ, երեկ կայացավ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ երկար սպասված հանդիպումը։ Հանդիպման ժամանակ քննարկվեց ըմբշամարտի դպրոց բացելու հարցը։ Նախագահ Սահակյանը երիտասարդների սպորտային դաստիարակությունն առաջ մղելու գաղափարը մեծ հետաքրքրությամբ ընդունեց և խոստացավ ամեն կերպ աջակցել: Հանդիպումներ են անցկացվել նաև մարզական մի քանի հաստատություններում, որոնց սաները դպրոց բացելու լուրն ընկալել են մեծ ուրախությամբ»: