Բայդենն ու Էրդողանը հանդիպել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում
Մադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ջո Բայդենը։
Դռնփակ հանդիպմանը թուրքական կողմից ներկա են եղել արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթեին Ալթունը, Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, ինչպես նաև ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը։
Նախքան դռնփակ հանդիպումը, Էրդողանը ողջունելու արարողության ժամանակ անդրադարձել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։ Ըստ նրա՝ Ուկրաինայում տեղի ունեցածը բացասաբար է ազդել դեպի համաշխարհային շուկա հացահատիկի ու վառելիքի արտահանման վրա։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան այժմ փորձում է ուղիներ փնտրել այս հարցը լուծելու համար:
«Հույս ունենք, որ հավասարակշիռ քաղաքականության միջոցով արդյունքի կհասնենք»,-ասել է Էրդողանը: