ՆԱՏՕ-ի անպատկերացնելի ընդլայնումը՝ Ռուսաստանի սահմանին
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Մադրիդում կավարտվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Նախ գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգը վերանայվեց, ավելի ճիշտ` նոր հայեցակարգ ընդունվեց, որն անվանվել է Madrid Strategic Concept: Երկրորդ ուշագրավ զարգացումը ՆԱՏՕ-ի անպատկերացնելի տեխնիկական եւ քանակական ընդլայնումն է՝ համարյա Ռուսաստանի սահմանին:
ԱՄՆ Հինգերորդ բանակային կորպուսի մշտական բազա եւ կենտրոնակայան է տեղակայվելու Լեհաստանում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս ամենը ձեւակերպել է այսպես` Պուտինը երազում էր Եվրոպայի ֆինլանդիզացիա (Finlandization), ստացավ ճիշտ հակառակը` ողջ Եվրոպայի ՆԱՏՕիզացիա (NATOization)»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

