Նախկին լրագրող Փաշինյանը վախենում է լրագրողներից. Թագուհի Թովմասյան. Տեսանյութ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասում է, որ ընդդիմության խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների ու նրանց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի հետ կապված որևէ քրեական գործ չի հարուցվել ու ոչ ոք չի պատժվել: Պատգամավորի խոսքերով՝ սա խոսում է այն մասին, որ այս իշխանությունների օրոք լրագրողների գործունեության դաշտը էապես վատացել է: