Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Փաշինյանը պարտվել է պատերազմը, Ղարաբաղը, դիվանագիտությունը, դավաճանել Ղարաբաղի հայերին, մեղավորը Պուտի՞նն է. Տարասով

«Փաշինյանը ցանկանում է խցկվել Ղարաբաղյան հարցի լուծմանն այն դեպքում, երբ ինքը հանձնել է ամեն ինչ, նա դավաճանել է Ղարաբաղի հայերին»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի այն հատվածին, որը վերաբերում էր Ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական պատասխանատվությանը և խաղաղապահների պատասխանատվության գոտուն:

Տարասովը տարակուսում է՝ Նիկոլ Փաշինյանը պարտվեց պատերազմում, մեղավորը Պուտի՞նն է ամենուր: «Նա է պարտվել պատերազմը, նա պարտվել է Ղարաբաղը, նա պարտվել է դիվանագիտությունը, նա չպատրաստվեց պատերազմի, որից խոսում էին բոլորը, այդ մասին տասնյակ հոդվածներ էին գրվում, նա պարզապես արհամարհեց այդ նախազգուշացումները, նա հանձնեց բոլոր դիրքորոշումները, իսկ հիմա մեղավորը Պուտի՞նն է»,-ասաց Տարասովը:

Նա նկատեց, որ Մոսկվան չի կարող խաղադրույքներ անել Փաշինյանի քաղաքականության վրա, ուստի Մոսկվան ելնում է իր շահերից:

Տարասովի որակմամբ՝ Մոսկվան նաև չի կարող ՀՀ քաղաքականության պատանդը լինել՝ առավել ևս, երբ Հայաստանի քաղաքականությունը մի շարք հարցեր է առաջացնում Փաշինյանի օրոք:

«Նա պարտվեց պատերազմը, Ռուսաստանը գնաց ամենալուրջ տարբերակին, ինչո՞ւ, որովհետև Պուտինը բաց տեքստով ասաց՝ ինչո՞ւ ԼՂ-ն անկախ չճանաչեցիք: Եթե ճանաչեին պատերազմի ընթացքում, ապա իրավիճակը լրիվ այլ կլիներ, բայց որոշ տվյալներով՝ ֆրանսիացիները խոստացել էին ճանաչել, չճանաչեցին, ուստի բոլորը լռում էին, սպասում էին: Իսկ հիմա նա պարտվեց ամեն ինչ, հիմա Պուտի՞նն է մեղավոր»,-ասաց Տարասովը:

Նա նաև այն կարծիքին է, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հայերը որևէ գործ չունեն անելու: «Հիմա նա ցանկանում է խցկվել Ղարաբաղյան հարցի լուծմանը՝ այն դեպքում, երբ ինքը հանձնել է ամեն ինչ, նա դավաճանել է Ղարաբաղի հայերին: Մնացել է Ռուսաստանի խնդիրը լուծել՝ խաղաղապահներն Ադրբեջանի տարածքում»,-ասաց Տարասովը՝ ակնարկելով, որ ՀՀ իշխանություններն ամենևին էլ պատահական չեն բարձրացնում այդ թեմաները:

Խոսելով հայ-թուրքական նորմալացման գործընթացի մասին, Տարասովն ասաց, որ հուլիսի 1-ին սպասվում է հերթական հայ-թուրքական հանդիպումը, սակայն, նրա տպավորությամբ, այս հարցում էլ ամեն ինչ կեղծ է:

«Ընկեր Փաշինյանը ստում է, ասում է, որ ՀՀ հատուկ ներկայացուցիչը պետք է բանակցի դիվանագիտական հարաբերությունների կարգավորման համար, սակայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար հարկավոր է, որպեսզի երկու ԱԳ նախարարությունները փոխանակվեն նոտաներով, իսկ ի՞նչ թեմաներ են քննարկում հայ-թուրքական չորրորդ ռաունդում, սա ես չէ, որ պետք է ասեմ, նա պետք է պարզաբանի: Նա հայ ժողովրդին խաբում է: Հայերը Փաշինյանի օրոք պատմական առումով կորցրեցին ամեն ինչ: Սա ողբերգություն է, 200 տարի ետ ընկան։ Ո՞վ է հայ ժողովրդին աջակցում հիմա՝ Արևմո՞ւտքը, դեմոկրատիա՞ն, ամերիկացինե՞րը, ֆրանսիացինե՞րը, որոնք իրենք են տապալվում»,-ասաց Տարասովը:

Հարցին, թե ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ինչպե՞ս են ադրբեջանցիները ստացել Փառուխը, Տարասովը փորձեց ուղիղ չպատասխանել:

«Երբ հայ կամ ղարաբաղյան ոչխարն անցնում է սահմանը, ոչ թե իրար են զանգում, այլ Պուտինին: Որտե՞ղ է Փառուխը, որտե՞ղ՝ Պուտինը: Եթե տեղում չեք կարողանում իրավիճակը քննարկել, հասկանալ՝ ինչպես է ստացվում: Իսկ որ Բրյուսելում հանդիպում են՝ այդ հարցը քննարկո՞ւմ են: Կարող են պայմանավորվել, քննարկել, չէ՞ որ շփում կա:

Ամեն առիթով՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, օգնի: Դա քաղաքականություն չէ, գավառամտություն է։ Մարդիկ չեն հասկանում նաև, թե որտեղ են ապրում, ինչ աշխարհագրության մեջ են: Ինչ է՝ փաշինյանական Հայաստա՞նն է ներկայացնում հզոր հայ ժողովրդին, մենք մեծ ցավ ենք ապրում այս ամենի համար, ամո՛թ է, խայտառակությո՛ւն: Իսկ Ռուսաստանը Ուկրաինայում գլոբալ խնդիր է լուծում, ի՞նչ գյուղի հարց, մենք մեր հարցը կլուծենք Ուկրաինայում, և կտեսնեք, թե ինչպես կգործենք Հարավային Կովկասում հետո: Տեսնենք, թե այդ ժամանակ որևէ մեկը կկարողանա՞ որևէ մեկին ինչ-որ բան ասել»,-ասաց Տարասովը, այդպես էլ մեր հստակ հարցին հստակ պատասխան չտալով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>