Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արված հայտարարությանը, թե Բաքուն բոյկոտել է հայկական կողմի հետ հանդիպումներից մեկը:
Գերատեսչությունը նշում է, որ Հայաստանի վարչապետը չի հստակեցնում, թե հատկապես ինչ դեպքի մասին է խոսքը, գրում է Sputnik Азербайджан-ը:
«Իսկ եթե հիշենք այն դեպքերը, երբ Հայաստանը ցանկացած պատրվակով խափանել է եւ հանդիպման մեկնարկից մի քանի ժամ առաջ նույնիսկ հետաձգել դրանք, որոնք պետք է կայանային նաեւ միջազգային միջնորդների մասնակցությամբ, ապա ցուցակը չափազանց երկար կլինի», - նշել են երկրի ԱԳՆ-ում: