Աննա Հակոբյանը արտերկրում էլ է թիկնապահներով ման գալիս, իսկ օրն ավարտել է Միջերկրականի ափին գտնվող ռեստորանում
Դիտել նաև
Սբ. Աննա եկեղեցում միջադեպով ձերբակալված Միքայել Մինասյանը ևս մեկ անձ ազատ են արձակվել. փաստաբան
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում
Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան
Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել
Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է
Հունիսի 26-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ հյուրընկալվեց Նիցցայի Պարսամյան մշակութային համալիրում։
Տարածված լուսանկարներում երևում է, որ Փաշինյանի տիկինը արտերկրում ևս տեղաշարժվում է թիկնապահների ուղեկցությամբ։
Նիցցայում գտնվող Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում մանրամասներ է ներկայացրել այցի վերաբերյալ։
Նա գրել է․ «Երեկ օրն ավարտեցինք Նիցցայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ընթրիքով՝ Միջերկրականի ափին գտնվող 19 Promenade ռեստորանում, որի սեփականատերը հայ է, մատուցողները հայ էին, հարևան սեղանների շուրջ հայեր էին նստած, և հնչում էր Արփիի հանրահայտ «Մախմուր աղջիկ» երգը»։
Աղբյուրը՝ yerevan.today

