ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալը հանդիպել է ՀՀԿ պատվիրակության հետ
Դիտել նաև
Աննա Հակոբյանը Չինաստանում կրթվում է, շարժումը Հայաստանում՝ ծաղկում
Արցախի անկախության տոնի նախօրեին Աննա Հակոբյանը կանգնեց հային արյունահեղ արած ազգի կողքին. հայտարարություն
Աննա Հակոբյանի կրթարշավը պոպուլյար չէ
Նաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել է»
Նիկոլ Փաշինյանը 6 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել Աննա Հակոբյանից
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Կ. Կոսաչովը հանդիպել է Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության հետ:
«Մենք ուրախ ենք շարունակել մեր շփումները, որոնք ունեն բազմամյա պատմություն և տարբեր ձևաչափեր: Մեզ շատ բաներ են հաջողվել արնել: Մենք շահագրգիռ ենք շարունակել աշխատանքը»,- նշել է Կոնստանտին Կոսաչովը։
Արմեն Աշոտյանի խոսքով՝ հայ գործընկերները գնահատում են ընկերների հետ վստահելի շփումները, ում աջակցության վրա կարելի է հույս դնել։
Կոնստանտին Կոսաչովն ու Արմեն Աշոտյանը ճշտել են նաև կողմերի դիրքորոշումները երկկողմ միջկուսակցական և միջխորհրդարանական հարաբերությունների հարցերի շուրջ:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը։

