ՔՊ-ն ներքին հարցումներ է արել
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ին մոտ 2 տասնյակ համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ ՔՊ-ն ներքին հարցումներ է արել եւ պարզել, թե հավանական թեկնածուներից ում շանսերն են բարձր։ Ամենառեյտինգայիններն էլ ընտրվել են որպես թեկնածուներ։ ՔՊ այս քայլը, սակայն, ներքին խռովություններ է հրահրել։
Բանն այն է, որ շատերին ավելի վաղ խոստացած են եղել, որ նրանց են առաջադրելու, նրանք էլ ամիսներ առաջ սկսել են չհայտարարված քարոզարշավը եւ հիմա կանգնել են փաստի առաջ ու չեն պատրաստվում աջակցել կուսակցությանը։ Եթե չասենք, որ «տակից» փորձելու են իշխանական կուսակցության դեմ աշխատել, որպեսզի ապացուցեն՝ ՔՊ-ի առաջ քաշած թեկնածուներն ամենեւին էլ մրցունակ չեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

