Թրամփը բոյկոտ է հայտարարել «CNN»-ին. իշխանությունները չեն ցանկանում ելույթ ունենալ հեռուստաընկերության եթերում
Դիտել նաև
Ամերիկյան Foreign Policy-ն կանխատեսում է, որ Ուկրաինան խոշոր պարտություն է կրելու մոտ ժամանակներս
Ինչո՞ւ Թրամփը նոր պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի հանդեպ, և ինչպես դա կարող է ազդել նաև Հայաստանի վրա
Ամերիկյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին Պուտինի պատասխանները Թրամփին
Ի՞նչ են քննարկել Էրդողանն ու Թրամփը հանիպման ընթացքում, այդ թվում՝ նաև Հայաստանի վերաբերյալ
Ինչո՞ւ է սրընթաց անկում ապրում ամերիկյան դոլարի արժեքը ողջ աշխարհում
«CNN»-ի հեռուստադիտողները այլևս չեն տեսնի Սպիտակ տան ներկայացուցիչներին ուղիղ եթերում: Թրամփի վարչակազմը հրաժարվել է համագործակցությունից, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ը:
Ինչպես հստակեցրել են Սպիտակ տանը, այսուհետև նրանք այնտեղ կուղարկեն իրենց ներկայացուցիչներին, որտեղ սեփական օրակարգն առաջ տանելու իմաստ կա: Իսկ «CNN»-ը Թրամփի վարչակազմի կարծիքով այդպիսին չի համարվում:
«Հեռուստաալիքի աշխատակիցները ընդհանրապես ինչ-որ բան ճիշտ ընկալելու ցանկություն չունեն», - ասաց Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփեյսը:
Սակայն խոսքը ամբողջական բոյկոտի մասին չի գնում, վարչակազմի աշխատակիցները կշփվեն լրագրողների հետ հեռախոսով, անհրաժեշտության դեպքում:
Zham.am

