Ուկրաինական զորքերը հանձնեցին նաև Սևերոդոնեցկը
Ուկրաինացի զինվորականները հրաման են ստացել՝ Սևերոդոնեցկից հեռանալ առավել ամրացված դիրքեր։ Այս մասին «Дом» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Լուգանսկի շրջանի Տարածաշրջանային վարչակազմի ղեկավար Սերխի Գայդայը։ Հաղորդավարի այն հարցին, ըստ որի՝ Սևերոդոնեցկը ստիպված պետք է թողնե՞լ, Գայդայը պատասխանել է՝ ցավոք, այո: «Իրավիճակն այնպիսին է, որ ջախջախված դիրքերում մնալն իմաստ չունի. չամրացված տարածքներում զոհերի թիվը կարող է աճել»,- ասել է պաշտոնյան:
Zham.am