Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

«Կարճ ասած»․ Ինչպե՞ս են թալանում ու հարստանում՝ բարձր գնաճի ֆոնին. Տեսանյութ

# Քաղաքացիները անընդհատ պահանջում են անդրադառնալ իրենց սոցիալական խնդիրներին, գնաճին։ Առանց իմ անդրադառնալու էլ բոլորդ լավ գիտեք ինչ վիճակում եք ապրում ու գիտեք, որ իշխանությունը մատը մատին չի տալիս։ Երբ Քերոբյանն ասում է գնաճի ֆանտաստիկ դրական ցուցանիշ ունենք, դուք եք, չէ՞, զգում՝ էդ ցուցանիշը դրական է, թե չէ։ Քերոբյանը չի զգա, մարդը ամիսը միլիոնուկեսանոց տղա է, մենակ աշխատավարձից։ Պաշտոնական վիճակագրություն կա, որ Հայաստանում աղքատությունը մեծացել է․ Համաշխարհային բանկի տվյալներով՝ միայն նախորդ տարի աճել է 7 տոկոսով ու դարձել է 34 տոկոս։ Բայց նույն պաշտոնական վիճակագրությամբ, նպաստ ստացողների թիվը փոքրացել է 10 հազարով։

Պատկերացնում ե՞ք, աղքատությունը շատանում է, նպաստառուների թիվը քչանում, այսինքն իշխանությունը կտրում է վերջին հացի փողերը։ Հիմա կառավարությունը որքան էլ ֆանտաստիկ դրական բաներ ասի, մարդը իր մաշկի վրա զգում է քաղց։ ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն, միայն մայիս ամսին Հայաստանում 70 հազարով թերսնվողների թիվն ավելացել է, մեր երկրում կես միլիոն մարդ թերսնված է։ Բայց էս թվերը ինչքան էլ ասենք, բան չի փոխվում, որովհետև, իմ կարծիքով, փոխողներն իրենց անձնական պրոբլեմներով են զբաղված, ոչ թե երկրով կամ ձեզանով։

Այսօր լուր կարդացինք, որ ՔՊ-ականները բնակարաններ են գնում, որ վարձով տան ռուսներին, փող աշխատեն․ էս մարդկանց վիճակը բարեփոխվել է կտրուկ։ Վարչապետի կինը մեկնում է միլիարդատերերի սիրելի հանգստավայր՝ Մոնակո և Նիցցա, իսկ ՀՀ հպարտ քաղաքացին չերեզ Մեքսիկա փախչում է ԱՄՆ։ Մոնակոյի մասին հրաշքներ են պատմել, տիկինը գնում է անձամբ տեսնել-վայելելու, իսկ ժողովուրդը փախչում է երկրից, որ հացի փող աշխատի, որովհետև ինչպես ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ ձեր պահած երկրի պատճառով մարդիկ հացին կակա են ասում։

Սարսափելի գնաճ է, բոլորը դրանից են խոսում, բայց մի հատ միտք են ժողովրդի մեջ գցել՝ սաղ աշխարհում ա տենց։ Լուրջ ե՞ք ասում։ Վերջերս մի համեմատություն էինք բերել, թե ինչպես է ամեն ինչ ներկրող Դուբայում ամենինչ ավելի էժան, քան Հայաստանում։ Բանան, խնձոր, կաղամբ, կաթ, տավարի միս, բրինձ, շաքարավազ, կարտոֆիլ, կարագ, ամեն ինչ ավելի էժան է, մի երկրում, որտեղ մարդկանց կենսամակարդակը անհամեմատ բարձր է։ Անապատ երկիր է, բայց ջուրը ավելի էժան է, քան աղբյուրների երկիր Հայաստանում։ Ի՞նչ աշխարհից եք խոսում։ Սաղ աշխարհում մարդկանց եկամուտները կառավարությունները բարձրացնում են, որ կոմպենսացվի գնաճը։ Ռուսաստանում մայիսից դադարեցվել է գնաճը, բայց նաև էս տարի արդեն երրորդ անգամ թոշակ է բարձրանում, Վրաստանում թոշակ ու աշխատավարձ է բարձրացել, Բելգիայում 4 անգամ արդեն թոշակը բաձրացրել են այս տարի և խոստացել են ամեն ամիս բարձրացնել, որ գնաճին դիմակայեն։ ԱՄՆ-ում, Գերմանիայում․ անգամ Ուզբեկստանում ու Տաջիկստանում են բարձրացրել։ Ֆրանսիայում ձեթը թանկացել է 6 տոկոսով, 20 տոկոսով թոշակ է բարձրացել, մեզ մոտ ձեթը կրկնակի թանկացել է, թոշակը բարձրացել է 1500 դրամով, այն էլ՝ տարվա սկզբին։ Ասում են նվազագույն աշխատավարձը 68 հազարից սարքեք 100, որ մարդիկ կարողնանան ապրել, ասում եք չէ, որ բարձրացնենք, դա ժողովրդին դեմ է։

ԵՏՄ անդամ երկրներն ես նայում՝ Բելառուսում գործազրությունը 0․2 տոկոս է, Ղազախստանում 2 տոկոս, Ռուսաստանում՝ 0,9 տոկոս, մեզ մոտ՝ 15 տոկոս։ Էդ սաղ աշխարհի օրինակը որ բերում եք, հիշեք, որ մենք էլ կարդալ գիտենք ու սաղ աշխարհում տեսնում ենք ինչ են անում կառավարությունները։ Եթե ամեն ինչում աշխարհն է մեղավոր, բա էլ դուք ո՞ւմ եք պետք։ Սննդամթերքի գներն աճել էն 11,5 տոկոսով միայն այս տարի։ Ասում ենք ինչի է թանկ ամեն ինչ, Քերոբյան Վահանն ասում է, ապրանքների գները բարձրացրել են, որ ժողովրդի պանիկան զսպեն։ Սա ասում է էկոնոմիկայի նախարարը։ Պատմում է 4 հոգանոց ընտանիքի հայրը, ասում է՝ ընտանիքի ամսական եկամուտը 150 հազար դրամ է, աշխատում է միայն ինքը, բանվոր է, օրը 5 հազար է ստանում։ Ընդ որում, ստիպված է անգամ հիվանդ, տաքությունը վրան գնա գործի, որովհետև եթե մի օր չգնաց, 6 հազար պակաս կստանա։

Ասում է՝ ծախսերը դասավորել ենք հենց 150 հազարի մեջ․ եթե մեկը հիվանդանում է, արդեն հացից, սնունդից կտրում են, որ դեղ առնեն, որովհետև ոչ մի կոպեկ խնայել չի լինում։ Ասում ՝է միս գնում են ամիսը երկու անգամ, այն էլ՝ սառեցված, որովհետև ավելի էժան է։ Հիմա գները էլի աճել են, աշխատավարձը մնացել է նույնը, մարդիկ շվարել են՝ է՞լ ինչից կտրեն, քանի որ առանց այն էլ քիչ են առնում։ Բայց, դրան զուգահեռ բացում է էսօրվա լրահոսը ու տեսնում է, Նիկոլի կինը գնում է Մոնակո, աներձագն էլ արձակուրդները կանցնացնի Ամերիկայում։ Կյանքներում կերազեի՞ն։ Աշխարհում չի եղել էդպիսի ղեկավար, որ հայտարարի՝ 5 տարի մեր երկրում գնաճ չի լինի, մենակ Նիկոլն է հայտարարել էդպիսի բան, բայց մի քանի ամիս հետո էլ խոսեց գնաճային երկրաշարժների մասին։

Քաղաքացին ասում է՝ ապառիկ ունեինք լվացքի մեքենա, սննդամթերքի թանկացման պատճառով ընտրության առաջ էինք՝ հաց ուտել, թե ապառիկը վճարել, չվճարեցինք, ԴԱՀԿ-ն եկավ բացի լվացքի մեքենայից այլ թանկ բան չգտավ տանը, դա տարան։ ԴԱՀԿ-ի առգրաված ու աճուրդի հանվող գույքն ենք նայում, արդեն մարդկանցից մատիտի սրիչ են առգրավում։ Ու կարդում ես լուրերը՝ Արարատ Միրզոյանը, որ ապառիկ հեռուստացույց չէին տալիս, 70 հազար դոլար որտեղի՞ց է բանկում ավանդ դրել։ ՔՊ-ական դեպուտատների 80 տոկոսը տներ են առել, 30 հոգի էլ էս երկու ամսում են առել։ Բայց ոնցոր հենց բանվորի համար են եկել իշխանության։ Հասարակ հաշվարկ է, ժողովուրդ ջան, պետք չէ լինել տնտեսագետ․ դոլարը բարձրացավ 520 դրամ, ամեն ինչ թանկացավ, ասում էին՝ դե դոլարը թանկացել ա, դոլարով ենք ներկրում, դոլարը իջել ա 400 դրամ՝ 120 դրամով իջել ա, ոչ մի բան չի էժանացել։ Բա էդ ո՞նց ա լինում։ Ձեթի 1 լիտրը 2 դոլար էր, հիմա 2 դոլարը 200 դրամով իջել է, ձեթի հինը 200 դրամով իջել ա՞։ Դոլարը 520 դրամ էր, Ռեգուլյար բենզինը 520 դրամ էր, դոլարը իջել է 400 դրամ, ռեգուլյար բենզինը մնացել է 520 դրամ․ ո՞վ է հարստանում։

Ո՞վ է բենզինի շուկայում խաղում, նախկիննե՞րը, իսկ կարողա՞ ՔՊ-ական օլիգարխ է։ Մի հատ հարցրեք էդ ո՞նց է, որ սալյարկան դարձավ 670 դրամ։ Գյուղացին դրանով հող է մշակում, վաղը թանկ գյուղմթերք է լինելու։ Ինձ որ հարցնում են, ասում եմ մոտեցեք որևէ ՔՊ-ականի, նրանք գիտեն, իսկ նրանց դուք եք բերել Ազգային ժողով։ Հարց եմ տալիս, եթե դոլարը իջել է, ապրանքը ինչի՞ չի էժանացել։ ՔՊ-ականները նոր տներ են առնում, որ վարձով տան ռուսներին։ Իսկ ժողովուրդը մարզերից գալիս է Երևանում աշխատելու, մի հատ էլ վարձերը թանկացել են, դա էլ չեն կարողանում տալ։ Բա որ ասում ենք նախորդ տարի 73 հազար հոգի գնացել է Հայաստանից, սրանց համար է գնացել։ Էս ֆոնին Նիկոլը կառավարության նիստ է անում ու ասում է՝ մեր խնդիրը ժեշտից բուտկեքն են, ավտոյի կմախքներն են, ցեխոտ բորդյուրներն են․ ոչ ու ոչ, մեր խնդիրը ընդամենը դուք եք, ձեր նման պատահական մարդիկ են, քո դիլետանտ թիմն է։ Տեսել ե՞ք Նիկոլը թիմին հավաքի ու ասի սա, սա ու սա սխալ ա․ չէ, ասում է ամեն ինչ լավ ա, թռիչք, վագր և այլն: Չեն գիտակցում սխալը։ Կարճ ասած՝ այս ամենը գիտի նաև կառավարությունը, ինձանից լավ գիտի, գնաճի իրական, ոչ թե վիճակագրական պատկերն էլ գիտի, գործազրկությունն էլ, ամեն ինչ էլ գիտեն, բայց էդ մարդկանց ձեռք չի տալիս, իրենց պետք էլ չէ քո խնդրով մտածեն։ Հայաստանում գնաճը զսպել հնարավոր է, ինչպես եղավ Ռուսաստանում, Հայաստանում հնարավոր է թոշակ ու աշխատավարձ բարձրացնել, ինչպես եղավ Ռուսաստանում, Վրաստանում, Բելառուսում, Ղրղզստանում։

Չեն բարձրացնում էս մարդիկ, իրենց պետք չէ, իրենց պետք է աղքատ հանրություն, որովհետև աղքատներին կառավարելը հեշտ է։ Բայց իրենք էլ հարստանում են ձեր աղքատության հաշվին․ բա էլ ինչի՞։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>