Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Պատերազմ Արցախում
Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան

Ինչո՞ւ է Արևմուտքը բացում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերականգնման թեման․ Մոսկվան տրամադրված է գործել առանձին

Չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականի 44-օրյա ողբերգական պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը գրեթե «մահացած» է թե՛ հակամարտող կողմերի, թե՛ միջնորդների համար, ուկրաինական աշխարհաքաղաքական ճգնաժամի ֆոնին այս չգործող ձևաչափը դարձել է Հարավային Կովկասում Ռուսաստան-Արևմուտք առճակատման գործիք:

Ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ռուսական կողմից տեղեկատվություն տարածվեց, թե Արևմուտքը տապալել է այդ ձևաչափում միասնական աշխատանքը շարունակելու հնարավորությունը: Այս տարվա մարտ ամսին նաև հայկական կողմը դիմեց համանախագահներին՝ ջանքերը վերսկսելու առաջարկով, սակայն պաշտոնական որևէ պատասխան չեղավ, փոխարենը՝ միայն համանախագահները միմյանցից առանձին այցեր կատարեցին Երևան: Սրան զուգահեռ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ հաստատվեցին Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:

Սակայն օրերս Երևանում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հայտարարել է՝ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման: Դոնֆրիդն ասել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: «Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը: Եվ մենք կշարունակենք դա անել առաջիկայում»,- նշել է նա:

Ամերիկացի դիվանագետը նաև հստակեցրել էր, որ պատրաստ են այդ ձևաչափում նաև համագործակցել Ռուսաստանի հետ: Ըստ նրա՝ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է, ուստի Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը։ Ավելին, Դոնֆրիդը նաև ասել է, որ Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահության գործընթացին, սակայն Միացյալ Նահանգներն աջակցում է և մասնակցում այդ գործընթացին և կշարունակի մասնակցել։ Այս հարցով, ըստ նրա, քննարկումներ եղել են նաև Ադրբեջան կատարած նրա այցի ընթացքում: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի դադարեցրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացը։

Դոնֆրիդի դիտարկումներին արձագանքել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են շփումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ:

«Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին, մեծ հաշվով, անդառնալի վնաս է հասցվել»,- հայտարարել է Զախարովան:

Ըստ Զախարովայի՝ եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը։ Զախարովան ձևաչափից հրաժարվելը որակել է «անպատասխանատու քայլ», ապա հավելել, որ ռուսական կողմը շահագրգիռ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ, և, որ Մոսկվան կանի հնարավորը՝ կյանքի կոչելու 3 երկրների ղեկավարների պայմանավորվածությունները:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ տարբեր շրջաններում միջնորդների տարբեր հայտարարություններ արտացոլում են աշխարհաքաղաքական լարվածությունը, դասավորությունը, ուժային հավասարակշռությունը:

Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացիորեն չի գործում այսօր, իսկ ապագայում դրա որևէ գործունեություն խիստ կասկածի տակ է, քանի որ կողմերից մեկը, ի դեպ, հաղթող կողմը, հաստատակամորեն և միջազգային հարթակներում մերժում է միջնորդներին:

Վերլուծաբանի խոսքով, դրա համար նաև մի շարք պատճառներ կան, որոնցից մեկն էլ այն է, որ Ադրբեջանը «խաղում» է աշխարհում ստեղծված իրավիճակում՝ փորձելով Ռուսաստանից, Արևմուտքից, այս դեպքում՝ ԵՄ-ից հնարավորինս շատ օգուտներ ստանալ:

«Պատերազմից անմիջապես հետո ձեռնտու էր մերժել ԵԱՀԿ ՄԽ-ն և ամրապնդել Ռուսաստանի միջնորդությունը, իսկ խաղաղապահների ներգրավումից հետո՝ Արևմուտքը, ինչպես Ադրբեջանը, դեմ է ռուսական կոնտինգենտին ԼՂ-ում: Սրան զուգահեռ՝ Ադրբեջանը դեմ է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին և փորձելու է Խաղաղության համաձայնագիրը կնքել թեկուզ եռակողմ կամ երկկողմ ձևաչափում, սակայն ոչ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում, իսկ Արևմուտքը, ինչպես երևում է, վերջնական չի փակել ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության համար հնարավորությունը: Իսկ Ռուսաստանը տրամադրված է գործել, ինչպես միշտ է գործել, և՛ ԵԱՀԿ ՄԽ-ի հետ, և՛ իր ընդգծված ազդեցությամբ կողմերի նկատմամբ: Դժվար է ասել՝ երբ ու ինչ դեմարշ է եղել ռուսական կողմի հանդեպ Արևմուտքի կողմից ԵԱՀԿ ՄԽ հարցի շրջանակում, դիվանագիտական ինչ պրոցեսներ են ընթացել, սակայն ակնհայտ է, որ Արևմուտքը մոտեցում է փոխել՝ մեղմել այն Ռուսաստանի ու ԵԱՀԿ ՄԽ հարցում: Չի բացառվում, որ պատճառն ուկրաինական պատերազմի ընթացքն է: Բայց ներկայումս Ռուսաստանը տրամադրված է շարունակել իր ջանքերը եռակողմ 3 փաստաթղթերի տրամաբանության շրջանակում: Ինչպես տեսանք, ապաշրջափակման բանակցությունները շարունակվում են, օրերս հերթական հանդիպումը տեղի ունեցավ, և Ուկրաինային զուգահեռ՝ Ռուսաստանը շարունակում է աշխատել: Թե ինչն է մտահոգում Արևմուտքին, ինչու են դիրքորոշումներ փոխվում՝ հստակ ասելը բարդ է»,- նկատեց վերլուծաբանը:

Մեզ հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շուրջ խոսակցությունը ներկայումս կարծես արհեստական օրակարգ է Մոսկվայի ու Վաշինգտոնի կամ Բրյուսելի համար, որոնք սա շրջանառում են միմյանց ինչ-որ բաներ հասկացնելու կամ միջազգային ասպարեզում միմյանց հեղինակությանը հարվածելու համար:

«Թե այս փուլում ինչո՞վ կարող է զբաղվել Մինսկի խումբը, կարծում եմ՝ ո՛չ Մոսկվայում են պատկերացնում, ո՛չ էլ Արևմուտքում: Հիմա դեռ գործընթացն Արևմուտքը քաշում է իր կողմ, իսկ Մոսկվան՝ իր, այս ընթացքում, իհարկե, ողջ գործընթացը տուժում է, քանի որ էական արդյունքներ չկան: Իսկ ԵԱՀԿ ՄԽ գործունեության հեռանկարներ գրեթե չկան, սա պարզապես աշխարհաքաղաքական դիվանագիտական լարված խոսակցություն է, ոչ ավելին այս փուլում: Բայց կարծում եմ՝ միջնորդները պետք է առանց այն էլ լարված տարածաշրջանային մթնոլորտը ավելորդ չլարեն»,- նկատեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>