Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը ձգձգվում է
Դիտել նաև
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ նոր ակումբ տեղափոխությունը հետաձգվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես գրում է La Gazzetta dello Sport-ը հայ կիսապաշտպանի տեղափոխությունը երկարում է, քանի որ մինչ հունիսի 30-ը Մխիթարյանը լինելու է «Ռոմա»-ի ֆուտբոլիստ:
Հայ ֆուտբոլիստը պաշտոնապես կներկայացվի գալիք շաբաթ: Մխիթարյանը հունիսի 22-ին արդեն իսկ անցել է նոր ակումբ տեղափոխվելու հետ կապված բուժզննումը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանի աշխատավարձը հավելավճարներով կկազմի մոտ 4,2 միլիոն եվրո: «Ինտերի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: Մխիթարյանն իտալական Սերիա Ա-ում է 2019 թվականից: Հռոմեական «Ռոմայի» կազմում հայ կիսապաշտպանը դարձել է Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության հաղթող: