Նախորդ նիստին ոստիկանությանը 2 մլրդ դրամ էին տվել, այսօրվա նսիտին՝ ԱԱԾ-ին 1 մլրդ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում որոշեց վերաբաշխում անել 2022-ի բյուջեի մեջ և ԱԱԾ-ին գումար հատկացնել:
Նախագծով նախատեսվում է ՀՀ ԱԱԾ բնականոն գործունեության իրականացման նպատակով ծառայությանը 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 975,686.3 հազ. դրամ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը: Հիշեցնենք, որ նախորդ նիստին էլ ոստիկանությանն էր հատկացվել մոտ 2 մլրդ դրամ: