Վլադիմիր Պուտինի ելույթի ժամանակ ՀՀ դատախազն իր թիմով դուրս է եկել դահլիճից. Հայկ Նահապետյան. Տեսանյութ
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ օրերս Սանկտ Պետերբուրգում անցկացվող ֆորումի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի ժամանակ ՀՀ դատախազն իր թիմով դուրս է եկել դահլիճից:
«Այդ դուրս գալուց առաջ, երբ ֆորումը սկսվում էր, ԱՊՀ երկրներից բավականին մեծ պատվիրակություններ մտերմիկ մթնոլորտում ծանոթացել են, հյութ, սուրճ, ոգելից խմիչք է եղել, և Հայաստանի պատվիրակության պահվածքը՝ տղերքը հարբում են և սկսում հիշել, որ տղամարդ են: Ես ավել փակագծեր չբացեմ: Այն այլանդակությունները, որ դատախազության աշխատողներն արել են, հիմա թող Արթուր Դավթյանը փորձի հերքել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ԲԴԽ նախագահի պաշտոնը ստանալու ատեստացիոն քննությունն Արթուր Դավթյանը հանձնել է Սանկտ Պետերբուրգում:
Աղբյուր՝ 168.am